srtik-ի
այս գրառումն ինձ հիշեցրեց մի հուշ՝ շատ վաղ մանկությունից, այն հազվագյուտներից, որոնք, թեև ոչ մի առանձնահատուկ կարևորություն չունեն, ոչ էլ մի նշանակալից իրադարձություն են կամ հիշարժան դեպք, բայց չգիտես ինչու պահպանվել են հստակ մանրամասնությամբ
(
Read more... )
Comments 8
Reply
Աշխատելով վերհիշել այդ ժամանակվա զգացմունքներս՝ թե ինչ էի զգում, ինչն էր կաշկանդում, կարծեմ այսպես էր․ ուտելու պրոցեսը, ինչքան էլ հնարավորինս քաղաքավարի ու շնորհքով լինեն շարժումներդ, մի տեսակ փրայվիթ պրոցես է, ու ես ամաչում էի դա անել ուրիշների ներկայությամբ։
Reply
Ի դեպ, ես կարծում եմ, որ ամաչկոտությունը, եթե կոնկրետ օբյեկտիվ պատճառներ չունի, իրականում բավական խորքային հատկանիշ ա, ու տարիների հետ կամ փորձով ու հանգամանքներով պայմանավորված երբեք էլ լրիվ չի կարող անցնել, ուղղակի նշածներիս շնորհիվ կարող ա բավական հաջող քողարկվել, նենց, որ կողքից նկատելի չլինի, այսինքն` արտաքին դրսևորումները հաղթահարվեն, բայց ներքուստ պիտի որ մնա:
Reply
Կոնկրետ ամաչկոտության հետ կապված, տարիների հետ ուղղակի սովորում ես անտեսել խանգարող պարագաները, օրինակ՝ ուտելու հետ կապված էդ անձնականության զգացումը, ինչից էդ զգացումը չի անհետանում, ուղղակի, կոպիտ ասած, արհամարհվում ա, որն անելը փոքր ժամանակ շատ ավելի դժվար էր - հա՛մ թույլ ես, հա՛մ անփորձ, հա՛մ էլ հաղթահարելը խիստ գիտակցված անհրաժեշտություն չի։
Կան ամաչկոտության բազմաթիվ այլ պարագաներ, որոնցից լիքը ունեի (կարող եմ մտածել ու ցուցակ կազմել), որոնք ևս իմ էության մասն են, կրում եմ բնականորեն՝ ուզած-չուզած, և ամեն անգամ դրանք ճնշելու համար ինչ-որ առումով դեմ եմ գնում ինքս ինձ։
Reply
Im kartsiqov, xorqum inqnavstahutyan pakasn er, incha amachkotutyamb er qogharkvum.
Reply
Նույն պատճառով ա երևի, որ չէի խոսում ոչ շատ հարազատ մարդկանց ներկայությամբ, թեև բնությունից շատախոս եմ։
Նորից՝ փորձելով վերապրել այն ժամանակվա զգացմունքներս, որ հասկանամ պատճառը, նորից անձնականությսն խախտում. չէ՞ որ ձայնս, ինտոնացիաս, խոսքս պիտի մատնեն իմ ով, ինչ մարդ լինելը, իսկ դա շատ անձնական, մերկ ու խոցելի բան ա, որին ես պատրաստ չէի, հավանավար անինքնավստահությունից (վստահ չէի, որ ամեն ինչ կարգին է ու ինձ կհավանեն ։))
Reply
Reply
Reply
Leave a comment