Օրագրային

Jun 25, 2018 23:07

Անցյալի մասին օրագրային գրելը նման է ծառի պոկված տերևները գետնից վերցնելուն ( Read more... )

blog

Leave a comment

Comments 2

deghin June 25 2018, 16:31:44 UTC
Ան, կարծում եմ` էդ նկարագրածդ զգացողությունը շատ հարաբերական ա. կախված ա կոնկրետ իրավիճակից, քո` դրանից տպավորվածության աստիճանից, պահպանված հավեսից, իրադարձության կարևորությունից, նաև գրելու պահին ունեցածդ տրամադրությունից: Օրինակ, կարող ա թեկուզ ամիսներ հետո ինչ-որ պահի հենց կոնկրետ էդ դեպքի մասին գրելու տրամադրվածությունդ նենց լինի, որ լրիվ նոր կատարվածի չափ շոշափելի ձևով ներկայացնել կարողանաս, ու էդ ասածդ «ծառից պոկվածի» զգացողությունը բոլորովին չլինի: Ուղղակի բաներ կան, որ մի տեսակ ինքներս մեր առաջ պարտավորված ենք զգում գրանցել ու մոտներս ունենալ, ու երբեմն պարտադրանքի պես բան ա լինում` վերևում նկարագրածդ էֆեկտներով: Իսկ արժե թե չարժե` բնականաբար, ինքդ ես որոշում` էլի կախված նրանից, թե ինչն ես կարևորում գրառումն անելու առումով, ու դրանով պայմանավորված` կարող ա որոշես` գրել, թե չէ: Ասենք, երբեմն կարևոր ա լինում կոնկրետ դեպքը, իրադարձությունը ինչ-որ կերպ ֆիքսելը, թեկուզ արդեն խունացած զգացողություններով, բայց որ լինի մոտդ ֆիքսած: Երբեմն զգացողությունները, դրանց կենդանությունը, շոշափելիությունը առաջնային ա լինում, կոնկրետ ( ... )

Reply

urish June 26 2018, 07:22:30 UTC
Ճիշտ ես ասում, միայն թե ամիսներ հետո գրածդ արդեն ոչ թե օրագրային ֆորմատի կլինի, այլ պատմություն պատմելու, ու եթե օրագրայինի դեպքում կարող էր պատմություն առհասարակ չլիներ, այլ զուտ գործողություններ կամ ապրումներ, ամիսներ հետո գրելիքը արժանի ա դառնում գրելու, երբ կոնկրետ մի հետաքրքիր պատմություն կա հետևում՝ պատմելու։

Reply


Leave a comment

Up