Մի խնդալու պատմություն, տխուր բանի մասին

Oct 14, 2010 10:21

Լինում է չի լինում, մի ՊՆ նախարար է լինում, էս նախարարը միշտ դիրքեր է բարձրանում, հանդիպում է զինվորների հետ, խոսում է հայրենիքի պաշտպանության սուրբ գործի մասին, հայրենիքի համար կյանքը չխնայելու մասին և այլն:
Հետո իջնում է դիրքերից ու բարձրաստիճան պաշտոնյաների, սպաների և այլ մարդկանց մոտ խոսում է հայրենիքի «փոխզիջման» մասին: Այն մասին, թե ( Read more... )

Հայեր, Հայ-ադրբեջանական հակամարտություն, ՊՆ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Գժանոց, Արցախ, Հայաստան, Հայ-թուրքական հակամարտություն

Leave a comment

Comments 14

albicocco October 14 2010, 06:35:45 UTC
Ունեցել ենք, թե չէ, հաստատ չեմ կարող ասել (բայց երևի չենք ունեցել), բայց սովորաբար եթե երկիրն ունենաում է "թագավոր", "սպարապետը" խաղաղ ժամանակ երգում է այն երգը, ինչ "թագավորն" է ասում, իսկ պատերազմի ժամանակ եթե "թագավորի երգը լավը չէ", "սպարապետը" կարող է և նույն երգը չերգել (նման փորձ ունեցել ենք, գուցե և ոչ "սպարապետի" մակարդակով, բայց և այնպես), այնպես որ այսօրվա "զիջում-փոխզիջում" երգի առաջին սիրահարն ու պատվիրողը "սպարապետից" ավելի վերևում է...

Reply

talinci October 14 2010, 07:07:12 UTC
Բնականաբար գիտեմ, որ գրեթե ողջ քաղաքական ղեկավարությունն է այդ "երգը երգում", բայց ՊՆ նախարարի դեպքն այլ է: Ուրեմն թող զինվորների մոտ չխոսա հայրենասիրության մասին, կամ էլ իր դավաճանական հայացքները գաղտնի պահի, ոչ թե ուրիշներին էլ համոզի և դեռ ընդդիմացողներին էլ ծաղրի..
>իսկ պատերազմի ժամանակ եթե "թագավորի երգը լավը չէ", "սպարապետը" կարող է և նույն երգը չերգել
Ընդհանրացված չի կարելի ասել, համ էլ ինչ պատերազմ, եթե մարդիկ առանց պատրեազմ հանձնվում են

Reply

albicocco October 14 2010, 07:21:40 UTC
ես քեզ լրիվ հասկանում եմ, բայց եթե ռեալ նայենք, այսօր սպարապետը սպարապետ չէ, այլ ճիշտ է պաշտպանության, բայց ՆԱԽԱՐԱՐ, իսկ դա նշանակում է, նա սովորական պաշտոնյա է "թագավորի" ձեռքում (մեր ներկայիս իրականությունում) ու չի կարող չերգել այն, ինչ իրեն ասում են(թեև իհարկե ցանկալի կլիներ` այդպես չլիներ), թե չէ հաջորդ օրն այդ պաշտոնին ուրիշ մեկը կլինի, իսկ այդ պաշտոնում "թագավորը" իր երգը չերգողներից ոչ մեկին հաստատ չի նշանակի, ով էլ այսօր ՆՇԱՆԱԿՎԻ "սպարապետ", նույնն է լինելու, ՑԱՎՈՔ... Կարծում եմ` մեր խնդիրն այս դեպքում այնպես անելն է, որ նրանց երգը հնարավորինս քիչ լսելի լինի, քիչ ազդեցություն թողնի, և դրան հակառակ հասարակության մեջ գերակայի այն ինֆորմացիան, որն այդ "երգին" համահունչ չէ...

Reply

talinci October 14 2010, 07:31:53 UTC
Քեզ էլ եմ հասկանում, բայց դե եթե նույնիսկ մարդ "ստիպված" է անբարոյականություն անում, դա չի նշանակում, թե նա անբարոյական չի: Չնայած տպավորությունն այն չի, որ նա "ստիպված" է անում, դա ավելի շատ համոզմունք է իրական նրա մոտ:

Reply


Leave a comment

Up