Վերջերս «բախտ» վիճակվեց լսել պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ պատմականի նախկին դեկան Բաբկեն Հարությունյանի մտքերը Վարդանանց ու ընդհանրապես Հայոց Պատմության վերաբերյալ: Պարզվում է, Վարդան Մամիկոնյանը հենց իմացել է, որ պարսիկները գալիս են, հավաքել է ընտանիքն ու փախչել է Հայաստանից: Հետագայում նրան «ամոթանք» տալով Հայաստան է բերել Վասակ Սյունին:
(
Read more... )
Comments 102
Բացի այդ, մեր պատմիչները, լինելով հոգևորականներ, չէին կարող իրենց աշխատություններում ազդված չլինել եկեղեցական հովերից: Նոիյն Պապ արքան, որը մեր արքաների մեջ աչքի է ընկնում իր տաղանդավոր գործելաոճով և արտակարգ խելոցի բարեփոխումներով, մեր պատմիչների մոտ այնպիսի սարսափելի գծերով է նկարագրված, միմիայն այն պատճառով, որ համարձակվել է եկեղեցու տնտեսական հզորությանը դիպչել...
այնպես որ, այն, ինչ գրված է պատմիչների մոտ, միշտ չէ, որ համպատասխանում է իրականությանը: Եվ Մամիկոնյան տոհմի դերն էլ հայոց պատմության մեջ այնքան էլ միանաշանակ չէ...
Reply
Եթե այլ աղբյուր չկա, բացի Եղիշեից (ի դեպ, մեկ աղբյուր այնուամենայնիվ կա՝ Փարպեցին է), ապա էդ «ինտիմ» մանրամասները որտեղի՞ց։
Ենթադրենք Եղիշեն օբյեկտիվ չէր... Բայց ո՞վ ասաց, որ իր գրածի հակառակը պնդելը օբյեկտիվություն է, եթե այդ պնդումները հաստատող որևէ պատմական աղբյուր չկա։
Եթե Վարդուհու մաման ասում է, որ իր աղջիկը լավ աղջիկ է, ուրեմն ելնելով այն փաստից, որ մայրը հաստատ օբյեկտիվ չէ՝ պիտի պնդենք, որ Վարդուշը փչացածի մեկն է, հա՞ :))
Reply
Ասածս այն է, որ պատմությունը սև սպիտակ չէ, ես հո չասացի Վարդանը դավաճան էր, կամ Վարդուշը` փչացած:))) Պարզապես իրականությունն իրոք մի փոքր, իսկ երբեմն էլ շատ ավելի շատ, տարբերվում է "պատմական հիշատակումներից"
Reply
Հարցն այն է, որ երբ մարդը պնդում է, թե իրականում այսպես է եղել, այդ պնդումների համար նա պիտի հիմքեր ունենա:
Reply
Reply
Կմնանք: Շպռոտներին առաջխաղացման համար համակարգ է գործում, իսկ ո՞վ է հայտնաբերելու ու ճանաչելի դարձնելու այդ կորած հերոսներին: Հաստատ ոչ մեր պետությունը կամ այլք
Reply
Reply
Ցավոք դա շաաաաատ քիչ է :)
Reply
Ոչ ոք անթերի չէր, և երբ փորձում ես անթերիի կերպար ստեղծել, միանգամից դարձնում ես խոցելի։ Ընդհակառակը, կարծում եմ, որ հերոսը մարդկային թերություններով հանդերձ շատ ավելի գրավիչ է, քան քարոզչությամբ ստեղծած անբնական ու անմարդկային «արձանները»...
Իհարկե, հնի հերոսների մարդկային թուլություններն անիմաստ է փնտրել, քանի որ պահպանված չի լինի, բայց ոչ այնքան վաղ անցյալի հերոսների թուլությունները չեմ կարծում, որ իմաստ ունի թաքցնել կամ վախենալ դրանից։
Reply
Էխ, ինչքան են ինձ խաբել դպրոցում:)
Reply
Reply
Reply
Ի դեպ, Վասակ Սյունու արդարացման շարժման սկզբնավորողն էլ Ադոնց է:
Reply
Reply
Reply
Reply
և այդ տեղափոխումների ընթացքում միշտ չէ, որ մնում էին Հայաստանի բյուզանդական մասում, այլ հայտնվում էին Թրակիաներում և այլուր:)
Reply
Leave a comment