Sep 20, 2010 15:57
Վերջերս «բախտ» վիճակվեց լսել պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ պատմականի նախկին դեկան Բաբկեն Հարությունյանի մտքերը Վարդանանց ու ընդհանրապես Հայոց Պատմության վերաբերյալ: Պարզվում է, Վարդան Մամիկոնյանը հենց իմացել է, որ պարսիկները գալիս են, հավաքել է ընտանիքն ու փախչել է Հայաստանից: Հետագայում նրան «ամոթանք» տալով Հայաստան է բերել Վասակ Սյունին: Վասակ Սյունին էլ իրականում հերոս է եղել, ուղղակի պատմաբաններին Մամիկոնյանները առած են եղել ու նրանք գովաբանել են միայն Մամիկոնյաններին: Ու այս ամենը նա պատմում էր լրագրողներին, միայն թե խնդրելով, որ չձայնագերն (որում ես շատ կասկածում եմ): Ինչքան էլ պնդեցի, որ մի աղբյուր ասի, որտեղ նշվում է Վարդան Մամիկոնյանի նման վարքի մասին՝ միայն ասեց, որ պատմաբանները դրա մասին չեն գրել: Բա որ չեն գրել, որտեղի՞ց գիտի, այն էլ այնպիսի մանրամասներ, թե ամոթանք է տվել Սյունին և այլն, պատասխան չստացա, չնայած շարունակեց նույնը պնդել: Հա, նա նաև հասցրեց դավաճան, թուլամորթ անվանել Մուշեղ Մամիկոնյանին և սյունեցիներին, կրկին առանց հղումների:
Հետո պատմականն ավարտած ընկերոջս պատմեցի այդ մասին ու նա ասեց, որ Հարությունյանը մի սեմեստր պատմել է Վարդան Մամիկոնյանի «վախկոտության» և Սյունիի «հերոսության» մասին: Փաստորեն այս գաղափարներով մի քանի սերունդ պատմաբաններ ունենք: Վատ չի:
Մեկը Վարդան Մամիկոնյանին է վախկոտ անվանում, մյուսը՝ Անդրանիկին եսասեր, երրորդը՝ Մոնթեին գեբեշնիկ, չորրորդը զգուշացնում է, որ Նժդեհին կուռք չդարձնենք (աղանդավոր Անդրեին կամ մուտանտ Շպրոտին ու Ջույսին (այդպիսի «երգիչ» կա) կարելի է կուռք դարձնել, իսկ Նժդեհին՝ ոչ): Ու ի՞նչ է մնում մեզ տակը:
Մեզ մնում է կոմպլեքսավորված, սեփական տեսակից, պատմությունից հիասթափված, հուսալքված զանգված:
PS. Որոշ դեպքերում հերոսներին վարկաբեկելուց հենվում են իրական փաստերի վրա, բայց ու՞մ են պետք այդ իրական փաստերը, եթե օրինակելի, իդեալական կերպարը քանդում են, իսկ նրանց տեղը արագ գրավում են ժամանակակից շոու-բիզնեսի տեղացի և արտերկրացի անբարոյականություն և հակասոցիալական վարք քարոզող կուռքերը:
Ազգ,
Հերոսներ,
Գժանոց,
Պատմություն,
Հայաստան