Leave a comment

Comments 8

sos_movsisyan July 26 2011, 21:58:37 UTC
Այ Սուրեն ջան, մինչև երբ, ժողովրդի բացարձակ մեծամասնության կարծիքով արդեն կենդանի դիակ դարձած, իշխանատենչ ու ճամարտակող ԼՏՊ-ն, որը մշտապես հանդես է գալիս ձեռքերն աջուձախ պարզած առաքյալի տեսքով, իր մոլորյալ մանկլավիկների ու խրտվիլականման զոմբիների հետ անընդհատ ջանա խառնաշփոթություն ստեղծել, պղտորել մարդկանց միտքը: Բոլորը լավ հասկանում են նրա անիմաստ ու վերանբարձ վերջնագրերի նպատակը` մոլի ձգտումը իշխանական աթոռի: Վերջապես նա պետք է կամ հեռանա հանրապետությունից, կամ գոնե հանգստանա և անարժանբար վայելի ընձեռած հնարավորությունները:

Reply

surenyants July 26 2011, 22:01:55 UTC
Առաջին նախագահը բազում սխալներ ունի, բայց կարծում եմ՝ մի քիչ խիստ են Ձեր որակումները:

Reply

sos_movsisyan July 27 2011, 00:44:21 UTC
Սուրեն ջան, ես չեմ կարողանում այդ մարդուն տանել և լսել նրա փարիսեյական ելույթները, երբ հիշում եմ, թե ինչ վիճակի մեջ գցեց հանրապետությունը: Նա պիտի նամուս ու արժանապատվություն ունենար և այլևս քաղաքական թատերաբեմ դուրս չգար:

Reply

surenyants July 27 2011, 19:23:03 UTC
Ես Ձեր հետ համաձայն չեմ, բայց Ձեր կարծիքը հարգում եմ:

Reply


Leave a comment

Up