Իմ հոդվածը ejournal.am կայքում- ՀԱԿ-իշխանություն «օրակարգային» երկխոսություն

Jul 27, 2011 00:47

...Կոնգրեսն ասում է` հենց հիմա արտահերթ ընտրություններ անցկացնենք, այլապես` սեպտեմբերին դարձյալ հեղափոխական ուժ կդառնամ: Մի փոքր անհասկանալի է ժամանակային այն սահմանափակումը, որը ՀԱԿ-ը դնում է իշխանության առաջ, բայց նաեւ` սահմանափակում է մանեւրելու իր հնարավորությունը Մանավանդ որ` արտահերթ ընտրության անհրաժեշտության հիմնավորումներն այնքան էլ լավ չեն մատուցվում: Եթե իշխանությունը չի կազմալուծվել, փողոցն էլ չունի բավարար հեղափոխական էներգիա, արտահերթ ընտրության պահանջը գործնական դառնալու հեռանկար գրեթե չունի, սակայն բանակցությունների այս ձեւաչափը, դրա օրակարգում արտահերթի շուրջ քննարկումները, զուտ PR-ի մակարդակով, կարող է երկիշխանության առկայության պատրանք ստեղծել: Եթե հետեւում եք ՀԱԿ գործիչների հրապարակային խոսքին, հենց այս թեզն էլ նրանք զարգացնում են` փորձելով ռեստավրացնել անցյալ դարի 80-ականների վերջի «Ղարաբաղ» կոմիտե-կուսնոմենկլատուրա հարաբերությունների փիլիսոփայությունը: Նման փորձերը կարող են կարճաժամկետ էֆեկտ տալ, բայց` ընդամենը. 20-25 տարի առաջ միանգամայն այլ իրականություն էր, որը վերականգնել հնարավոր չէ, եթե անգամ հարթակը ղեկավարում է նույն մարդը` Լեւոն Տեր-Պետրոսյանը...

ՀԱԿ, ejournal.am, ես, իշխանություն, հոդված, երկխոսություն

Previous post Next post
Up