Դարձյալ՝ քաղբանտարկյալների մասին

May 29, 2011 23:41

Այն օրը, երբ պաշտոնապես հայտարարվեց համաներման մասին՝ ՀԱԿ-ը հայտարարում էր, որ երկրում կա վեց քաղկալանավոր:
Նրանցից հինգը՝ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արա Հովհաննիսյանը, Շմավոն Գալստյանն, Սարգիս Հացպանյանն ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեն Մարտի 1-ի գործի հետ:
Մուրադ Բոջոլյանը՝ թեեւ ազատազրկված է հայրենիքի դավաճանության մեղադրանքով, ( Read more... )

քաղկալանավորներ, արձագանք

Leave a comment

Comments 4

koreolan May 30 2011, 06:46:12 UTC
Բոջոլյանին քաղբանտարկյալ հռչակելը ընդդիմության կողմից սխալ և անհեռատես քայլ էր։

Reply

surenyants May 30 2011, 07:13:18 UTC
Ես այդ հարցի շուրջ միանշանակ կարծիք չունեմ: Բայց ինչքան հետաքրքրվել եմ այդ գործով` դրանում կա քաղաքական բաղկացուցիչ:

Reply


blue_a_bear May 30 2011, 15:18:55 UTC
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Սարգիս Հացպանյանի վրա համաներումը չի տարածվի։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին նրա մերձավոր շրջապատից՝ նշելով, որ պատճառը 3 շաբաթ առաջ նրա նկատմամբ կիրառված կարգապահական տույժն է։ Խնդիրն այն է, որ Հացպանյանը մինչև օրս չի կրում ոչ բանտային հատուկ համազգեստ, ոչ էլ բանտարկյալի տարբերանշան։ Հացպանյանը դրանցից հրաժարվում է, քանի որ «որպես 1915 թվականի Եղեռնը վերապրածի ժառանգ չի ցանկանում կրել նացիստական ճամբարներին հատուկ իրեր»։ Հացպանյանն առաջին անգամ է նման տույժի ենթարկվում, այնինչ իր բանտարկության առաջին օրից ի վեր նա հրաժարվում է հիշյալ հագուստն ու տարբերանշանը կրելուց։

Հացպանյանի ֆրանսահայ փաստաբան Ժերար Չոլակյանը նրա համաներման հարցով դիմել է Հայաստանի համապատասխան կառույցներին։ Ֆրանսիացի իր գործընկերների միջոցով նա Ֆրանսիայում արդեն հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Հացպանյանի նկատմամբ երկրորդ անգամ անարդարացիորեն չի տարածվում համաներումը։

Հիշեցնենք, որ ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը ազատազրկման է դատապարտվել սուտ մատնության մեղադրանքով

Reply

surenyants May 31 2011, 07:21:22 UTC
Ցավոք, պատկան մարմինների այդ անհեթեթ պատճառաբանությունը գործում է: Ամեն դեպքում, Սարգիսն արդեն հունիսին ազատ է արձակվելու:

Reply


Leave a comment

Up