Երբ օգոստոսին առաջին անգամ տեսա Չապլինի «Մեծ բռնապետը» ու ֆիլմն եզրափակող ճառը լսեցի, ուզեցա անպայման այն գցել ԿՄ-ս։ Բայց դե տարբեր պատճառներով հա չէր ստացվում. համ էլ ուզում էի այն անպայման հայերեն թարգմանել, նոր գրառում անել։ Մեկ էլ մի հանգամանք էլ՝ ֆիլմը նկարահանվել է ուղիղ յոթանասուն տարի առաջ, բայց յոթանասուն տարում բան չի փոխվել...
«Կներեք, բայց ես չեմ ուզում լինել բռնապետ. դա իմ գործ չէ։ Ես չեմ ուզում իշխել կամ նվաճել որևէ մեկի։ Ես կուզենայի հնարավորություններիս չափով օգնել ամենքին՝ հրեաներին, քրիստոնյաններին, սևերին ու սպիտակներին։ Մենք բոլորս ուզում ենք օգնել միմյանց։ Մարդկային էություն է այդպիսին։ Մենք ուզում ենք ապրել միմյանց երջանկությամբ, ոչ թե գժբախտությամբ։ Մենք չենք ուզում արհամարել կամ ատել իրար։ Աշխարհում կա տեղ բոլորի համար. երկիրը հարուստ է և կարող է կերակրել ամենքին։ Կյանքը կարող է լինել ազատ և գեղեցիկ, բայց մենք մոլորվել ենք։ Ագահություն թույնել է մարդկանց հոգիները, ատելության պատվարներ ստեղծել, բերել մեզ տանջանքի ու արնահեղության։ Մենք արագություն ենք զարգացրել, բայց փակվել մեր մեջ։ Մեքենաները տալիս են լիություն, բայց թողում կարիքի մեջ։ Գիտելիքը մեզ ցինիկներ է դարձրել, իսկ հմտությունը՝ դաժան ու չար։ Մենք շատ ենք մտածում ու քիչ զգում։ Մեզ պետք են ոչ թե մեքենաներ, այլ մարդկայնություն։ Ավելի քան խելացիությունը, մեզ պետք է բարությունը։ Առանց այս ամենի կյանքը կդառնա դաժան, կամքը կանէանա։ Ինքնաթիռներն ու ռադիոն մոտեցրել են մեզ իրար. այդ գյուտերի էությունը տանում է դեպի համատիեզերական բարության, եղբայրության ու միասնության։ Իմ ձայնս հիմա հասնում է միլիոնավոր հուսալքված տղամարդկանց, կանանց ու երեխաների ամբողջ աշխարհում։ Զոհերին համակարգի, որը խոշտանգումների ենթարկող ու բանտեր նետում անմեղներին։ Ասում եմ նրանց, ով լսում է ինձ՝ պահպանեք հույսը։ Մեր այսօրվա դժբախտության պատճառը մարկության առաջադիմությանը չհավատացողների ագահություն է։ Մարդկանց ատելությունը կանցնի, բռնապետները կմեռնեն, իշխունությունը, որը նրանք խլել էին ժողովուրդից, կվեռադառնա իրեն։ Քանի մարդկությունը գոյություն ունի ազատությունը չի մեռնի։ Զինվորներ, մի ենթարկվեք այդ խոզերին, արհամարող ու ստրկացնող ձեզ, թելադրող ձեզ ձեր գործողությունները, մտքերն ու զգացմունքները։ Իրենք վարժեցնում են ձեզ, հրանոտային միս պատրաստում ձեզանից։ Մի ենթարկվեք այդ խավարապաշտերին՝ մեխանիկական ուղեղներով ու սրտերով։ Դուք մեքենա չեք, դուք անասուն չեք, դուք մարդ եք՝ մարդկայնությունը կրող ձեր սրտերում։ Դուք չգիդեք, թե ինչ է ատելությունը, մենակ անսիրտներն են ատում։ Ատելությունն անբնական է։ Զինվորներ մի պայքարեք ստրկության, այլ՝ ազատության համար։ Սուրբ Ղուկասի ավետարանի տասնյոթերորդ գլխում գրված է «Աստծո թագավորությունը մարդու ներսում է»։ Ոչ թե մի մարդու, կամ մարդկանց մի խմբի, այլ բոլոր մարդկանց մեջ է. ձեր մեջ է։ Դուք՝ մարդիկ, իշխանություն ունեք մեքենաներ ստեցծելու համար, երջանկություն ստեղծելու համար։ Դուք մարդիկ ունեք իշխանություն այս կյանքն անկախ ու գեղեցիկ դարձնելու, որ այն դառնա մի հիանալի արկած։ Ժողովրդավարության անունից եկեք վերցնենք այդ իշխանությունը ու միավորվենք։ Եկեք պայքարենք նոր աշխարհի համար, որտեղ բոլորն աշխատանք կունենան, երիտասարդությունն ապագա, իսկ մեծահասկաները պաշտպանված կլինեն։ Այդպիսի խոստումներ տալով, խոզերը եկան իշխանության, բայց իրենք խաբում են, իրենք չեն պահում իրենց խոստումները։ Բռնապետներն ազատում են ինքներն իրենց, բայց ստրկացնում ժողովրդներին։ Այժմ պետք է պայքարել, որ այդ խոստումներն իրականանան։ Պետք է պայարել աշխարհի ազատագրման, ազգային սահմանների, ագահության, ատելության, անհանդուրժողականության կործանման համար։ Պետք է պայքարել հանուն խաղաղ կյանքի, ուր գիտությունն ու առաջադիմություն երջանկություն կբերեն ամենքին։ Զինվորներ, ժողովրդավարության անունից միավորվեք։»
«Մեծ բռնապետը» 1940 թ.