Dec 31, 2010 18:12
Բարև։ Ես քեզ միայն ուզում եմ ասել այն ամենն ինչ մտածում եմ այս տարի քո մասին։ Տարեմուտ առանց քո շնչի. ամենուր միայն արհեստական ձյան փաթիլներ, փայլեր, լույսեր։ Այս տարվանից ես քեզ չեմ սիրում. մի նեղվիր, դու մեղավոր չես, բայց միևնույն է, ես քեզ էլ չեմ սիրում։ Մարդիկ փչացրել են քեզ, քեզանից սարքել որկրամոլության շքերթ՝ կեղծավորության տարբեր տեսակի շնորհանդեսներով։ Չեմ ասում, որ բոլորն են այդպես, բայց դե քեզ չայլայլողներն այնքան քիչ են... Ու ես չգիդեմ՝ կմաքրվես դու մի օր, երբև է կրկին ձեռք կբերես քո հին սուրբ պարզությունը։ Մենակ քեզ փչացնողներին կմաղթեմ, որ իրենց սրտերը լցվեն քեզանից խլած ջերմությամբ ու հիշեն, որ իրենք էլ են ժամանակին երեխա եղել։ Լավ մնա...
Քեզ այլևս չսիրող, բայց իր հույսը չկորցրած՝ Արեգ Ազատունի
ամանոր,
արձակ(c),
ego