Էրգրի առակներից

Oct 21, 2011 23:20

Լեռնցին սկսեց,իսկ  Խլուրդն ստիպեց ու շատ էլ ճիշտ արեց ՃՃՃ
Մի առակ պատմեմ:Էրգրի առակներից:Ու էս մի առակը տատուս պատմած հազար ու մի առակների նման կյանքիս ուղեցույցներից մեկն է դարձել:
Լինում է մի փալանչի:էս փալանչին մի աշկերտ է ունենում:Մի օր մի հաճախորդ է գալիս փալանչու մոտ:Վարպետը փալանը կարում է,տալիս հաճախորդին ու ճամփու դնում:Մտնում է տուն ու շատ ( Read more... )

տատս, Շատախ

Leave a comment

Comments 27

mar_amirchanyan October 21 2011, 18:24:58 UTC
Ինչ լավն էր!
Շնորհակալություն, Շատախ ջան:

Reply

shatakh October 21 2011, 18:36:01 UTC
Իսկապես շատ լավն ա,Մարիամ ջան:Ինձ որ շատ ա պետք գալիս էս առակը Ճ
Թող մնա էստեղ,կարող ա մեկին էլ պետք գա Ճ

Reply


շատ լավն էր:)))) noni_no October 21 2011, 18:44:43 UTC
հետաքրքիր է, էսօր հայ ժողովրդական առակների գիրք եմ առել, մտածում էի 1-2 բան դնեմ բլոգում:))

Reply

Re: շատ լավն էր:)))) shatakh October 21 2011, 18:55:34 UTC
Հայկական առակներ շատ եմ սիրում:Ու բանավոր խոսքի մեջ սիրում եմ օգտագործել.ավելի համոզիչ է դառնում խոսքը))Բայց տատուս պատմածները ոչ մի տեղ չեմ կարդացել ու,առհասարակ,խոսքի մեջ չեմ օգտագործում:Էդ մենակ մեր`շատախցիների մեջ ենք հիշում,օգտագործում,ինչպես մեր ազգային ճաշերը(Շատխա ռշտան,քութլիկը,արաքյաթանը):Սերնդեսերունդ փոխանցում ենք Ճ Էս մեկը բացեցի)))

Reply

Re: շատ լավն էր:)))) noni_no October 21 2011, 19:03:11 UTC
բայց գրի առնել հաստատ արժի, որ չկորեն...

էսօր մի հատ էլ ժողովրդական հեքիաթներ եմ առել, բայց ակադեմիական հրատարակություն: Վասպուրականի հեքիաթներն են, էդ բարբառներով: Էդ ինչ համով են... 1900ական թվականներին գրի առած... մի արտակարգ բան են

Reply

Re: շատ լավն էր:)))) shatakh October 21 2011, 19:10:10 UTC
Դժվար թե կորի:Այ երեխեքս արդեն անգիր են արել))
Մեր բարբառները շատ համով են:Տատուս հետ մեր բարբառով էի խոսում:Հիմա մոռանում եմ արդեն:
Նոյան Տապանի՞ց:

Reply


hayzak October 21 2011, 19:21:54 UTC
Շատախը...կներես, բայց էդ որտեղ էր Էրգրում )

Reply

shatakh October 21 2011, 19:47:04 UTC
Վանի նահանգ,Շատախի գավառ:Կենտրոնը Շատախ(Տեղ):Վանա լճից հարավ:Ձախից Սասունն էր,աջից Հայոց Ձորը:
Էստեղ կա http://armenianhouse.org/avetisyan/van.html
http://akunq.net/hy/?p=261
Էս էլ ես եմ գրել http://ru.wikipedia.org/wiki/%D0%A7%D0%B0%D1%82%D0%B0%D0%BA Բայց թուրքերը Շատախը փոխեցին Ճատակ(իր այժմյան անունով)

Reply

shatakh October 21 2011, 19:48:31 UTC
Թաղ:Թաղեցիներ:

Reply

hayzak October 21 2011, 20:03:34 UTC
ապրես դու.իմոնք լրիվ Էրգրից են, բայց տենց գյուղերով- ես որ չգիտեմ. չնայած որ շատ ուզեմ կարամ իմանամ. հավեսի գցիր :)

Reply


anushanahit October 21 2011, 19:33:10 UTC
Շատ լավն էր,ապրես: Կարևորը - տատիս հիշեցի...ինքն էլ շատ հաճախ թուրքերեն մտքեր էր ասում- հետո թարգմանում:Ու ավելացնում- թուրքը անիծված է- խոսքը օրհնված:

Reply

shatakh October 21 2011, 19:49:27 UTC
Էդ վերջինը անպայման էր ՃՃՃ

Reply

anushanahit October 21 2011, 20:05:03 UTC
Գիտես,չեմ կարողանում գտնել թե որտեղ է տատիս պատմությունների միջի սարը- Բոցիկներ էր կոչվում:Կարծեմ Իսահակյանն էլ մի տեղ անդռադարցել ա էտ սարին: Այ հիմա էլ սկսեցի նորից պնտրել-մեկ ա,ապարդյուն:

Reply

shatakh October 21 2011, 20:25:00 UTC
Չեմ լսել:Ո՞ր կողմերն ա էդ սարը:

Reply


khlurd October 21 2011, 20:11:26 UTC
Շնորհակալ եմ Ճ
Այ, գործը տենց կանեն. ոնց որ ողջ ունեցածդ մեջը դնես
Ու նենց անես, որ էի գան մոտդ

Reply

shatakh October 21 2011, 20:23:20 UTC
Դու ապրես Ճ
Իմաստը գնալու մեջ էր էս անգամ(վանեցիներին ոչ հատուկ "առակս զինչ կցուցանե")ՃՃՃ

Reply


Leave a comment

Up