Էրգրի առակներից

Oct 21, 2011 23:20

Լեռնցին սկսեց,իսկ  Խլուրդն ստիպեց ու շատ էլ ճիշտ արեց ՃՃՃ
Մի առակ պատմեմ:Էրգրի առակներից:Ու էս մի առակը տատուս պատմած հազար ու մի առակների նման կյանքիս ուղեցույցներից մեկն է դարձել:
Լինում է մի փալանչի:էս փալանչին մի աշկերտ է ունենում:Մի օր մի հաճախորդ է գալիս փալանչու մոտ:Վարպետը փալանը կարում է,տալիս հաճախորդին ու ճամփու դնում:Մտնում է տուն ու շատ չանցած դուրս գալով, ասում,-  "Անցավ,էլ չեն ասի"(տատս էս բառերը միշտ թուրքերեն էր ասում ու ամեն անգամ մեր համար թարգմանում հայերեն(մենակ "գետտի"-ն եմ հիշում,բայց եթե թուրքերեն իմացող լինի ու թարգմանի,վռազ կհիշեմ մնացածըՃ))
Անցնում է մի 2 տարի:Մի օր էլ էս նույն հաճախորդը նորից է այցելում փալանչուն,-թե բա,վարպետ,իշուս փալանը մաշվել ա արդեն,մի նոր փալան կարի:
Վարպետն ու աշկերտը փալանը կարում են ու ճամփու են դնում էս մարդուն:Քիչ հետո վարպետը թեքվում է աշկերտի կողմն ու ասում,-Եկավ,էլ չեն ասի(էստեղ էլ "գյալդի"-ն եմ հիշում):
Աշկերտը թե-Այ վարպետ,ախար ի՞նչ ես ասում,է:Երբ էս նույն մարդն եկավ մի 2 տարի առաջ,դու ասեցիր "Գնաց,էլ չեն ասի",իսկ հիմա էլ էդ նույն մարդու գալուց ասում ես "Եկավ,էլ չեն ասի"՞՞՞
-Ասեմ,էդ էլ սովորի,այ բալա,-սկսում է վարպետը:Ի՞նչ մեղքս թաքցնեմ:Ամբողջ կյանքում բանածս ու դատածս պահել էի մի փալանի մեջ:Ու երբ էս մարդն եկավ,սխալմամբ տվեցի այն փալանը,որի մեջ թաքցրել էի տարիների հավաքած  դառը քրտինքս:Երբ գլխի ընկա,որ սխալվել եմ,արդեն ուշ էր:Դե ի՞նչ պիտի անես,գնացածը գնացած է:Դրա համար էլ էն ժամանակ ասեցի "Գնաց,էլ չեն ասի(էդ մասին)":Իսկ էսօր էս մարդը նորից եկավ մեր մոտ:Ու նույն փալանն էլ հետը բերել էր:Գաղտնի նայեցի,թաքցրածս ոսկին մեջն էր:Դրա համար էլ ասեցի "Եկավ,էլ չեն ասի":
Տատս էս առակը պատմում էր էն ժամանակ,երբ մերոնցից մեկը ինչ որ մեծ բան էր կորցնում,գտնում ու ամեն անգամ հիշելիս բարկանում,բորբոքվում էր:Անցավ,էլ չեն ասի...

տատս, Շատախ

Previous post Next post
Up