Jun 11, 2010 12:39
Այսօր արդեն Twitter-ում գլխավոր 10 թեմաներից 7-ը Հարավային Աֆրիկայում առաջնության հետ է կապված։
1 ամիս ծխարաններում, սուրճի, թեյի սեղանների, ընդմիջումների ժամերին ֆուտբոլ է քննարկվելու։
Խաղերի մի մասը ցերեկը 4-ի կողմերն են՝ քաշվեցին գործատուները։
Խաղերի մյուս մասն էլ 7-ի կողմերն է՝ աշխատողները կամ պետք է շուտ ցվրվեն գործից՝ ֆուտբոլ նայելու (էլի քաշվեցին գործատուները), կամ գործի տեղը նաjեն, կամ էլ՝ գործից դուրս գան՝ ներխուժեն մոտակա սրճարանը ֆուտբոլ նայելու։
Առավոտներն էլ՝ մի ժամի չափ պարտադիր է նախորդ օրվա խաղերի քննարկումը՝ քաշվեցին գործատուները։
Էլ չեմ ասում ինտերնետը՝ գործի տեղը ինտերնետով՝ ինֆո, վիդեո, ֆոտո... բա ոոոնց (քաշվեցին գործատուները)...
Ֆուտբոլի տոն է մեկնարկում ու ես ուրախ եմ էտ առիթով։
Հ.Գ. Կուզեի, որ գավաթը նվաճեր Անգլիան։ Ծայրահեղ դեպքում՝ Հոլանդիան։ Եւ ոչ մի հարավամերիկյան թիմի հաջողություն չեմ մաղթում։
football,
world cup