Jun 21, 2010 11:48
1/8-ից Աֆրիկայում անցկացվող չեմպիոնատում աֆրիկյան թիմ չի մնա... Պետք է, որ այդպես լինի եւ դա արդար կլինի։
«Ռասկլադ»-ն է այդպիսին։ Թվում էր, թե Նիգերիան կարող էր դուրս գալ խմբից, բայց ստացվեց, որ պատրաստ չէ հոգեբանորեն։ Կամերունը ուժեղ կազմ ունի, բայց ֆուտբոլիստները կոնֆլիկտ ունեն, մարզիչն էլ պարզվեց՝ անսկզունքային է։ Կոտ դ՛Իվուարի բախտը չի բերել։ Ուժեղ խումբ է ընկել։ Տանտեր՝ ՀԱՀ-ն էլ իրոք կարգով ցածր է։ Ալժիրի մասին կասեմ, որ Անգլիայի հետ իրենց ցուցադրած խաղը լավն էր։ Միայն էդքանը։ Գանայի բախտն էլ առայժմ բերում է։ Երեւի էտ թիմի գլխավոր աստղի՝ Էսիենի, բացակայության փոխհատուցումն է։ Բայց 1/8-ի չեն ձգի։
Չէ, աֆրիկյան թիմերը դեռ շանսեր ունեն, բայց ես դրանց վրա առանձնապես «ստավկա» չեմ անում։ Եթե իհարկե, կազմակերպիչները նրանց չօգնեն։
Եվրոպական թիմերի խաղից եմ հիասթափված։ Վատ են խաղում։ Անատամ, ռացիոնալ, բայց էն իմաստով, որ փորձում են ուժերը խնայել 1/8-ի համար։ Բայց արի ու տես, որ փոքր ուժերով հաղթելը չի ստացվում իրանց մոտ։
Իսկ բրազիլացիներին բրավո։ Բրավո ընդհանրապես Ամերիկյան թիմերին՝ ԱՄՆ, Մեքսիկա, Չիլի, Պարագվայ, Ուրուգվալ, Արգենտինա։ Հարգանքներիս հավաստիքն իրենց...
Ասիական թիմերը սպասածիցս ավելի ։ավ են խաղում։ Եթե 1/8 էլ չհասնեն, Հրվ Կորեան, Ճապոնիան ու էկզոտիկ Հյուս. Կորեան շատ լավ տպավորություն են թողել վրաս։
Ավստրալիան ու Նոր Զելանդիան «դուխ»-ով թիմեր են։ Ուղղակի, Ավստրալիայի «բենզին»-ը հին է՝ թիմը մի քիչ ծեր է։ Իսկ Նոր Զելանդիան իր երկու ոչ-ոքի-ներով ստիպեց, որ աշխարհն իրեն հարգի։
Մնանք 1/8-ի կազմին սպասելով...
football,
world cup