Կայացել է ՉԼ-ի որակավորման փուլի
վիճակահանությունը։ Մեր «Փյունիկ»-ը կխաղա երկրորդ որակավորման փուլից, սերբական «Պարտիզան»-ի հետ։
Խաղերը կկայանան հուլիսի 13-14-ին և 20-21-ին:
Այստեղ «Փյունիկ»-ի շանսերը մեծ չեն։ «Պարտիզան»-ը հարուստ ավանդույթներով թիմ է։
Եվրոպայի Լիգայում առաջին որակավորման փուլում «Բանանց»-ը կխաղա կիպրոսյան «Անորտոսիս»-ի հետ (խաղերը հուլիսի 1-ին եւ 8-ին)։ «Անորտոսիս»-ը մի անգամ ՉԼ-ում մեր «Փյունիկ»-ին հաղթել է։ «Բանանց»-ի համար դժվար է լինելու։
«Միկա»-ն երկրորդ որակավորման փուլում խաղալու է «Լուսիտանս» (Անդորրա)-«Ռաբոտնիչկի» (Մակեդոնիա) զույգի հաղթողի հետ: Հույս ունեմ, որ էտ զույգից ում հետ էլ հանդիպեն, կարող են հաղթել: Տեսնենք:
Իսկ «Ուլիս»-ը՝ առաջին որակավորման փուլում՝ հուլիսի 15-ին եւ 22-ին կխաղա իսրայելական «Բնեյ Յեհուդա» թիմի հետ։
Գաղափար չունեմ, թե ինչ թիմ է իսրայելական «Բնեյ Յեհուդան»։ Մեկ էլ տեսար՝ հաղթահարելի արգելք եղավ հայկական «Ուլիս»-ի համար։ Ո՞վ գիտի։