Կարմիր, կարմիր երանգներով
Բռնկուն փայլ, հպում ու լույս,
Ու թևերի լայն հրումով
Թիթեռնիկը սլացավ դուրս:
Բոժոժն իր հին ծառին թողած`
Խելքը կորցրած երկինք նետվեց,
Որ իրացնի մտքում հյուսած
Բոժոժ-մոժոժ-երազանքներն...
Քամու զովը թև էր տալիս,
Արևն էր ջերմ իր մոտ կանչում,
Կանա~չ ճամփա` երկար ու ձիգ...
/մի կյանք, մի օր ու մի թռիչք.../
Ու նրբերանգ թևիկները թափահարում,
(
Read more... )