Միտումնավոր հրդեհ, թե՞ սովորական պատահար...

Jan 11, 2012 19:11


Այսօր իմացա, որ Թբիլիսիի հայկական Սբ. Նշան եկեղեցում հրդեհ է բռնկվել: Ինչպես նշում է Times.am լրատվական կայքը, եկեղեցու մոտ ապրող մարդիկ հրդեհի վերաբերյալ ստույգ ոչինչ չեն կարողացել ասել, սակայն նշել են, որ հայկական եկեղեցին բարձիթողի վիճակում է եղել, որ այն ժամանակի ընթացքում դարձել է անօթևանների, հարբեցողների և թմրամոլների հավաքատեղի...

Վրացական հրշեջծառայությունը ժամանակին մարել է հրդեհը, կարծես թե պետք է ուրախանանք, սակայն նրանք փրփուրով հրդերը մարելու փոխարեն այն մարել են սովորական ջրով, ինչը և դարձել է տաճարի հարավարևելյան սյան փլուզման պատճառ:

Վրացիների կողմից լավ մտածված քայլ. նախ՝ հայկական եկեղեցին թողնում են անտեր՝ սարքելով այն անօթևանների, հարբեցողների և թմրամոլների հավաքատեղի, այնուհետև՝ «հրդեհում», իսկ դրանից հետո կրակը մարում ջրով՝ իմանալով, որ եկեղեցին այնքան հին է, որ եթե ոչ միանգամից, ապա որոշ ժամանակ հետո այն անպայման կքանդվի:

Հիշեցնեմ, որ 2009թ. նոյեմբերի 19-ին Թբիլիսիում փլուզվել է նաև 14-րդ դարում կառուցված Մուղնու Սբ. Գևորգ /1356թ./հայկական եկեղեցին: Եկեղեցու վթարային վիճակում գտնվելու մասին հայկական կողմը բազմիցս ահազանգել է Վրաստանի իշխանությանը:

Սակայն ո՞վ է հայկական կողմին շան տեղ դնում այնտեղ, որ...

Մի քանի տարի հետո հայկական եկեղեցի էլ չի մնա Վրաստանում, ու հայերն էլ, բնականաբար, ոչինչ չեն կարող պահանջել նրանցից...


















image Click to view

Հայաստան, իրականություն, Վրաստան, գժժժանոց, իրավունքի ոտնահարում, թշնամական վերաբերմունք

Previous post Next post
Up