hayaghjik քննական շրջանի մասին ու ...
Քննաշրջան...Մեկ-մեկ ձեզ լսելիս ես էլ եմ ուզում վերադարձնեմ ուսանողական տարիները: Նոր եմ հասկանում, որ այն ժամանակ մարդիկ ասում էին, որ ամենալավը ուսանողական տարիներն են...Ցանկություն կա կրկին ուսանող դառնալ, բայց որ հիշում եմ մեր բուհերի "բոլոնյան համակարգ" հասկացողությունը, ուղղակի հրաժարվում եմ ահեթեթ թվացող մտքից, ուղղակի թուղթ սևացնելուց ու կարգին գիտելիք չստանալուց: Իսկ եթե սկսում ես դասախոսից պահանջել, շատ հավեսով պատասխանում են, որ այս համակարգի իմաստն անյ է, որ ուսանողն ինքնակրթությամբ զբաղվի, իակ դասախոսն ընդամենը պետք է ուղղորդի, անցել են այն ժամանակները, երբ դասախոսը կանգնում էր ամբիոնի մոտ և 80-90 րոպե դասախոսություն կարդում:
Համամիտ եմ, կզբաղվեմ, միայն թե թող բարի լինեն համալսարանում կամ էլ հենց ինքը դասախոսը տրամադրի համապատասխան գրականություն: Չկա գրականություն, կասեք կա ինտեռնետ, ինչու՞ ես բողոքում: Կպատասխանեմ՝ որոշ դասախոսներ կարծում են, որ այն ինչ ինտերնետից ես վերցրել պարտադիր պետք է "քոփի-փաստ" արած լինես, շատ քչերն են իրենց նեղություն տալիս ստուգում, չնայած ուսանողության մեծ տոկոսն էլ հակված է ինտերնետից պատրաստին "քաշի" և ներկայացնի դասախոսին: Դա էլ է ճիշտ, անձամբ ականատեսն եմ եղել այդպիսի մի պատմության. պրակտիկա էինք անցնում, այդ տարի ես հենց համալսարանում մնացի, և կրկին քննաշրջան էր, ղեկավարս ամեն մեկիս մի քանի ռեֆերատ տվեց ստուգելու ու ինչ ... հենց երկրերդ աշխատանքը ձեռքս վերցրի, կարխեցի սխալմամբ է ամբիոնի ղեկավարն այն ինձ տվել, քանի որ մասնագիտական ռեֆերատից կիլոմետրերով հեռու էր :) Պատկերացրեք թարգմանության հիմունքներ առարկային ընդհանրապես անգամ 0,001% մոտ չէր, այդ ռեֆերատն ամբողջությամբ ինչ-որ հիվանդության մասին էր, անգամ չեմ էլ հիշում արդեն... Ահա, սա էլ ինտերնետի արդյունքը...որոշ ուսանողներ լսել են, որ կարելի է օգտվել ինտերնետից, սակայն չգիտեն ինչպես, իսկ եթե չգիտեն, գոնե մի անգամ հանձնելուց առաջ նեղութուն տան իրենց ու կարդան, թե ինչ են հանձնում..