Ք.ա. 111 թվականին հռոմեական սենատը պետք է քննարկեր Նումիդիայի թագավոր
Յուգուրթայի հետ կնքված խաղաղության պայմանագրի հարցը: Յուգուրթան նախ սպանել էր գահաժառանգության մյուս թեկնածուին, հետո կաշառք տվել հռոմեական պաշտոնյաներին ու բաժանել Նումիդիան երկու մասի՝ հարուստ ու ծաղկուն շրջանն իրեն վերցնելով, հետո աչք տնկել մյուս մասի վրա, պատերազմ սկսել
(
Read more... )
Comments 19
Reply
Reply
Reply
միայն թե մեր պարագայում յուրաքանչյուր թերացում ու հապաղում հանցանք գործելուն հավասար բան է
Reply
Reply
Reply
Այդ երեքը Լուսնից չէին ընկել, չէ՞, էլի նույն կոռումպացված համակարգով էին բարձրացել ու ազդեցիկ ֆիգուր դարձել: Բայց կարողացան, վերջիվերջո, հասկանալ, որ այդ սիստեմը իրենց հայրենիքի շահերի դեմ է (!), և գտան կամք, ուժ և արիություն (կարո՞ղ ա Լուցիուս Բեստիայի նմանները խրտվիլակ էին ու ատամներով չէին կառչած աթոռից. երբեք չեմ հավատա), որպեսզի փոխեն Համակարգը:
Մեր միակ մոտավոր անալոգն է Վազգեն Սարգսյանը, 1996-ին քաղաքական տականք, իսկ 1999-ին կարծես թե ռեֆորմատոր: (ժողովուրդ-մողովուրդ մի խաղացրեք) Այդպիսի ԼԻԴԵՐ ունե՞նք հիմա, թե ոչ:
Reply
Իսկ այդպիսի լիդեր չունենք... ես որ չեմ տեսնում:
Reply
Դե ասա, պատմաբան ջան, ուղղակի «համբերությամբ զինվելը» այս պարագայում օգտակար ստրատեգիա է՞: Չէ որ «զարգացող» երկրների մեծ մասը, 1950-60-ականներին անկախություն ստանալուց հետո, այսպես "համբերատար" ներքաշված են սրիկայության և կոռուպցիայի արատավոր ու անվերջ օղակի մեջ...
Իսկ ի՞նչ անել: Ի՞նչ անել, երբ նույնիսկ հույս տվող երիտասարդ գործիչները մի քանի տարում խայտառակ կերպով այլասերվում են աչքիդ առաջ (Րաֆֆի Հովհաննիսյան): Պատմության դասերը ո՞վ և ինչպե՞ս է քաղելու: Ասա, պատմաբան...
Reply
Համբերությունը այս համատեքստում դիտարկիր: Համբերել ոչ թե լռել ու հարմարվել, այլ համբերել ու չհուսահատվել: Եթե աշխատանք շատ ունես, ծովի չափ, չես կարող հուսալ, որ մեկ-երկու զարկով եղածը փոխելու ես: 100-մետրանոց դիստանցիա չէ, այլ մարաթոնյան: Տարբեր որակներ են պետք, չէ՞:
Չեմ կարող նույնիսկ երևակայությանս մեջ այլ տարբերակ գտնել: Եթե լիներ այդ հեղափոխական զանգվածը, որն արդեն ներքուստ պատրաստ լիներ նոր կարգերի ու նոր բարքերի, միգուցե ավելի լավատեսորեն տրամադրվեի, բայց չկա: Այսօր փորձ եմ արել. խանութում ջուր ուզեցի, Նոյ տվեցին, հրաժարվեցի ու բացատրեցի, ինչու եմ հրաժարվում: Նայեցին ոնց որ խելագարի, ոչ ավել, ոչ պակաս:
Բայց... Gutta cavat lapidem)
Reply
հուսադրող վերջաբան ես գրել...բայց մենք դեռևս շատ հեռու ենք նման սցենարից
Reply
Reply
Leave a comment