Մի բակ: Երկու հավաքարար:

May 23, 2012 15:41

Բակում երկու հավաքարար ունենք:
Մեկը յոթանասունն անց նիհարիկ սմքած տատիկ է: Միշտ խոնարհված հայացքով, մի քիչ կոտրված, մի քիչ տխուր: Հնամաշ խալաթով ու հողաթափերով: Կիսակարճ անխնամ սանրվածքով: Մազերը սև ներկած: Երբ հասցնում է ներկել, իհարկե:
Գալիս է վաղ առավոտյան, սուս-փուս մաքրում բակը, հատիկ-հատիկ հավաքում տերևները, կարգի բերում խաղահրապարակը ու ծանր- ( Read more... )

շուրջ բոլորս, մտմտիկներ

Leave a comment

Comments 22

artashes98 May 23 2012, 12:24:14 UTC
Մեր բակում միջին տարիքի, բարձրահասակ հավաքարար ունենք: Տղամարդ է, դիմագծերը բավականին բարետես, միշտ կոստյումով է (այո, սովետական հասարակ բայց կոկիկ կոստյոմով): Միշտ առավոտները բարևում էի ու բարև ստանում:
Մի քանի տարի առաջ զահլես գնաց, որ բակից կանգառ իջնող նեղ աստիճանների վրա խոզերի (ներողություն, քաղաքացիների) կողմից մշտապաես ավելացվող աղբը չի մաքրվում, և որոշեցի այդ բարեհամբույր հավաքարարին խնդրել, որ վերևից ներքև աղբը ավելով ուղղակի քշի ու վերջում հավաքի (10, մաքսիմում 15 րոպեի գործ): Հասկանալով, որ իր պարտականությունների մեջ դա չի մտնում, ես առաջարկեցի այդ գործի համար իմ անձնական 1000 դրամը (արտակարգ վարձատրություն ուզած չափանիշով):
Որքան մեծ էր իմ զարմանքը, երբ այդ մարդը հանկարծակի սկսեց սակարկել, ասաց, որ մինչև աստիճանների վերջ չի տանի այս գումարի դիմաց, որ միայն մեծ կտորները կկարողանա մաքրել ու նման բաներ... ՈՒղղակի ապշած էի: Գլուխս կտրեմ, թե ինձ հարիֆի տեղ չէր դրել, որից կարելի է էլ ավելի շատ փող պոկել: Հազար դրամս տվեցի, հետո տեսա, որ իր խոսքին հավատարիմ, մանրակրկիտ չէր մաքրել աստիճանները, ուղղակի անցել էր վրայով:
Էլ չեմ

Reply

Օգտվել, օգտվել մինչև վերջ: mar_amirchanyan May 23 2012, 14:56:39 UTC
Փաստորեն, քո ծանոթը մեր երկրորդ հավաքարարի տեսակից է...

Reply


evangelista13 May 23 2012, 12:53:00 UTC
։)) նորմալ ա
մարդ են չէ, բնականաբար պետք է տարբեր լինեն,թե գործի ,թե շփման մեջ:)

Reply

մարդ են չէ mar_amirchanyan May 23 2012, 14:57:02 UTC
Ըհըն:)

Reply


ovanitas May 23 2012, 13:06:14 UTC
լավ մտմտիկներ էին :ՃՃ
Մերն էն առաջի հավաքարարից ա: Մի անգամ զոռով փող տվեցի, հաջորդ օրը դռան բռնակից իր գործած գուլպաներ էր կախել. փողի դիմաց :Ճ Որովհետև իր ասելվ՝ մյուս գործի դիմացի փողը ինքը աշխատավարձի տեսքով ստանում է:

Reply

mar_amirchanyan May 23 2012, 14:57:29 UTC
սիրեցի տատիկին:Ճ
արժանապատվությւն եմ ասել:Ճ

Reply


anushanahit May 23 2012, 15:25:30 UTC
Մայրաքաղաքն ուրիշ ա էլի...ՃՃՃՃ.Հավաքարար` էն էլ 2 հոգի:Բողոքել ա պետք:
Իսկ մեր բակը` բակի տղամարդիք են մաքրում,որովհետև իրենք էլ կեղտոտում են:Երբեմն շռայլություն են իրենց թույլ տալիս,վճարում են մի խենթ կնոջ,սա գալիս է իր երկու աժդահա շների հետ,շատ հավեսով մաքրում ու նեապոլիտանական երգեր երգում միաժամանակ:Ասում են պռոֆեսիոնալ երգչուհի է եղել մինչ հիվանդանալը:Հա,ու միշտ զինվորական կոկիկ հագուստով:
ես մի 2 անգամ մուրաբա ու կոնֆիտյուր եմ տվել:Ուրիշները`թծվածք կամ հագուստ:

Reply

mar_amirchanyan May 23 2012, 15:38:56 UTC
Երգչուհու կյանքն ինչ ոլորաններով է անցել...

Reply


im_inna May 23 2012, 19:08:39 UTC
Մեզ մոտ էլ մեր բակի պենսիօներներն են մաքրում, բայց փողի համար չէ, այլ որովհետև ամբողջ կայնքը մեր շենքում են ապրել ու այն շատ են սիրում: Համ մաքրում են, համ էլ ծաղիկներն են ջրում: Իսկ ձեր Առաջին հավաքրարը շատ լավն ա, ինձ թվում ա:

Reply

mar_amirchanyan May 24 2012, 06:35:54 UTC
Երկաթյա առողջություն ձեր պենսիոներներին:Ճ

Reply


Leave a comment

Up