2019 թ. օգոստոսի 21-ին ես ու
armtheatre առավոտյան արթնացանք և որոշեցինք գնալ Սևան: Ավտոկայանում սպասեցինք, տեսանք Սևանի գազելն ուշանում է, որոշեցինք գնալ Դիլիջան:
Մինչ այդ Դիլիջանում եղել էի միայն տարանցիկ: Այդ անգամ Դիլիջանում անցկացրինք ամբողջ ցերեկը, այցելեցինք Դիլիջանի թանգարան-պատկերասրահ, «Քարահունջ» և «Կճուճ» ռեստորաններ, Պարզ լիճ:
Պարզ լճում ժամանցային բազմաթիվ վայրերի առկայությունն ինձ խանդավառեց, սակայն դա ոչ լիճ էր, ոչ էլ` պարզ: Պետական բնապահպանական կառույցներն այդտեղ կատարելու ահագին գործ ունեն:
Ռեստորանները (հատկապես` «Քարահունջ»-ը) շատ հավես նախագծած, միջինից լավ սպասարկմամբ խորտկարաններ էին: Մյուս գնալուց կփորձենք նաև «Լոշ»-ն ու «Թավա»-ն և ավելի խորքային կանդրադանամ դրանց բոլորին: Ուտելը լավ բան է, իսկ լավ ուտելն` առավել ևս, բայց անցնենք գրառման բուն թեմային:
Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահը 1952 թվականին հիմնադրել է մանկավարժ Եղիշե Հովսեփյանը: Թանգարանի հիմնահարկային սրահներից մեկում ներկայացված է դիլիջանցի արվեստագետների կերպարվեստը, հիմնահարկի մյուս սրահներում ներկայացված են Դիլիջանի պատմական ցուցանմուշներ` բրոնզե դարից մինչև 20-րդ դար, մյուս հարկերում ցուցադրված է հայաստանցի և արտասահմանցի արվեստագետների կերպարվեստ` Վերածննդից ու կլասիցիզմից մինչև էքսպրեսիոնիզմ ու աբստրակցիոնիզմ:
Ինձ համար բացահայտեցի շատ հայ նկարիչների: Նաև ուրախալի էր, որ շատ հարուստ ցուցադրություն է առկա թանգարանում: Հատկապես հաճելի էր բացահայտել, որ Դիլիջանի պատկերասրահում են ցուցադրված, օրինակ, Ռոքվել Քենթի (ով, փաստորեն, մի ժամանակահատված ապրել և ստեղծագործել է Դիլիջանում)` իմ սիրելի գրենլանդական շարքի կտավներ: Վստահորեն կարող եմ պնդել, որ շատ խոշոր քաղաքների շատ խոշոր թանգարաններ և պատկերասրահներ կնախանձեին այս թանգարանի հավաքածուի հարստությանը: Միաժամանակ, թանգարանը կարիք ունի կազմակերպչական և ներդրումային ահռելի աշխատանքի:
Թանգարանի ճակատամասը
Թանգարանի շրջակայքում
Կերպարվեստի մի քանի նմուշ
Երվանդ Ամադունի (հետաքրքիր ճակատագրով ամերիկահայ նկարիչ)
Ռիշար Ժերանյան
Եփրեմ Սավայան
Վռամշապուհ Շաքարյան
Ռուբեն Ադալյան
Ֆրիդ Սողոյան
Թերեզա Միրզոյան
Ժոզեֆ Գուպի և Ժակ Ալիամետ
Քաջազունի Քեչեճյան և Արմինե Կալենց
Պատկերասրահում
Հայկական գորգեր
Հուշատախտակներ
Խաչքարեր
Բրոնզ-երկաթեդարյան ցուցանմուշներ
Նախաարդյունաբերական կենցաղի պարագաներ
Ասեղնագործության նմուշներ
Տարբեր ժամանակաշրջանների մետաղադրամներ
Քաղաքի թատերական կյանքի պատմությունից ցուցանմուշներ
Դիլիջանի նշանավոր բնակիչներ և տպագիրներ
Թանգարանի հյուրերը
Իսկ թանգարանից հետո արշավեցինք դեպի Պարզ լիճ