Երևան-Վանաձոր-Դսեղ-Վանաձոր-...

Aug 16, 2012 21:47


Օգոստոսի 7-ի ուշ երեկոյան ավարտեցի "շրջագայությունս" և վերադարձա Գյումրուց:

Վանաձորում երկրորդ անգամ էի և կրկին armtheatre տարեդարձին, իսկ Դսեղում և Գյումրում (մեր մէջ` առհասարակ Շիրակի մարզում) երբևէ չէի եղել...

Առաջին բանը, որ Վանաձորից Գյումրի գնալուց միանգամից աչքի է ընկնում` մարդկանց խառնվածքների տարբերությունն է: Վանաձորում մարդկանց մեծամասնությունը բավականին իներտ է, իսկ Գյումրում` ընդհակառակը, մարդիկ շատ կենսուրախ և ջերմ են (իմ վրա էլ զգացի տրամադրությունների այդ տատանումը, երևի շրջակա միջավայրի ազդեցությունն է): Ու ոչ միայն մարդիկ... Դսեղում ճանճերն այնքան դինջ էին, որ չէին էլ փախչում, փոխարենը` մոծակները լավ քրքրեցին...
(կէս կատակ, կէս լուրջ)


Վանաձոր



Համայնապատկերը


ԺԹ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, հայտնի "ղարաքիլիսե"-ն ("սև եկեղեցի"), անցած տարի (2011) վերանորոգվեց



Վանաձորի քաղաքապետարանը և Լոռու մարզպետարանը



Սուրբ Սարգիս Եկեղեցին և Գուգարքի թեմի Առաջնորդարանը


Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին (2005 թ.)




Կրեատիվ


Ստեփան Զորյանի (1889-1967) տուն-թանգարանը


Սբ. Աստվածածնի Ծննդյան ռուս ուղղափառ եկեղեցի


"Լճեր"


Վազգեն Սարգսյանի կիսանդրին և Վանաձորի կայարանը
Դսեղ



Գյուղամէջը


Հովհաննես Թումանյանի (1869-1923) հուշարձանը


Համայնապատկերը


Աղջամուղջ


Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Ե-Է դդ, վերակառուցվել է 1900-ին Հովհ. Թումանյանի հոր` Տէր Թադեւոսի կողմից, վերանորոգվել է 1999 թ.)


Հովհ. Թումանյանի տուն-թանգարանը


Ծովեր լիճը

...Գյումրի-մի քիչ Ուջան-Երևան

Լոռի, Հովհաննես Թումանյան, Դսեղ, բնություն, Հայաստանի բնությունը, Հայոց պատմություն, Վանաձոր

Previous post Next post
Up