Քանաքեռի տրանսպորտը

Jul 29, 2012 17:17


Տրանսպորտը Քանաքեռի ամենացավոտ տեղերից մեկն է և Քանաքեռ հասնելը բավականին դաժան գործընթաց է:




Ես, որպէս Քանաքեռի տրանսպորտի վատ աշխատանքի պատճառով (ավելի շուտ` շնորհիվ) Քանաքեռ հասնելու նոր ուղիներ հայտնաբերած մարդ, անիմաստ բողոքելու փոխարեն կկիսվեմ դրանցով: Եւ այսպէս`

№ 2 - Հանրապետական մարզադաշտից` Ֆանարջյան փողոցի վերջնամաս (Վիկտոր Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոն, գերեզմաններ);
№ 21 - Զորավար Անդրանիկ փողոցից` Թբիլիսյան խճուղի (մինչև Շամպայն գինիների գործարան)
№ 24 - Ռադիոտնից` 1-ին և Սարկավագի (Զաքարիա Քանաքեռցի) փողոցներ, Ռադիոկայմ;
№ 26 - "Մետաքս" կոմբինատից` Էզրաս Հասրաթյան (Ալ. Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոն/ինստիտուտ), Սարկավագի (մի մասը` հուշարձան, Ինտերպոլ), Ֆանարջյան (Սարկավագի փողոցից աջ, մինչև Ուռուցքաբանության կենտրոն) փողոցները;
№ 32 (ավտոբուս) - Գարեգին Նժդեհի հրապարակից` 1-ին և Սարկավագի փողոցներ, Ռադիոկայմ;
№ 34 - Րաֆֆի փողոցից` Ծարավ աղբյուրի փողոցի վերջնամաս;
№ 38 - Երևանի ՋԷԿ-ից ("Տեց")` Ծարավ աղբյուրի փողոցի վերջնամաս;
№ 39 - Չարբախից` Թբիլիսյան խճուղի, Շրջանցիկ թունել փողոց;
№ 40 - Նոր Նորքի 9-րդ զանգվածից` Էզրաս Հասրաթյան, Սարկավագի փողոցներ, Թբիլիսյան խճուղու վերջնամաս, Հյուսիսային ավտոկայան;
№ 45 - Էրեբունի բժշկական կենտրոնից` 1-ին և Սարկավագի փողոցներ, Ռադիոկայմ;
№ 95 - "Խաղաղ Դոնի" փողոցից (ես չգիտեմ ինչու են այս փողոցը վէպի պատվին անվանակոչել)` 1-ին փողոց, Սարկավագի փողոցի սկզբնամաս, Էզրաս Հասրաթյան փողոց;
№ 96 - Հանրապետական մարզադաշտից` Թբիլիսյան խճուղի, Ռադիոկայմ, Սարկավագի (մինչև Քանաքեռի Պետավտոտեսչություն), 14-րդ փողոցներ (շրջանցիկ` Թբիլիսյան խճուղի, 11-րդ, 15-րդ, 14-րդ փողոցներ);
№ 100 - Զորավար Անդրանիկ փողոցից` 1-ին, Զաքարիա Քանաքեռցի փողոցներ, Թբիլիսյան խճուղու վերջնամաս (հետո՝ Առինջ գյուղով Ավան);
№ 101 - Րաֆֆի փողոցից` 1-ին, Սարկավագի փողոցներ, Թբիլիսյան խճուղու վերջնամաս, Հյուսիսային ավտոկայան;
№ 113 - "Աերացիա"-յից` Էզրաս Հասրաթյան փողոց;

Նշել եմ երթուղիների միայն քանաքեռյան հատվածը և հակառակ ծայրը: Ամենալավ աշխատող երթուղին 24-ն է (2-ն էլ է շատ լավ աշխատում, բայց չի ներառում Քանաքեռի մեծ մասը):

Բացի վերը նշված երթուղիներից Թբիլիսյան խճուղի կարելի է հասնել Կոտայքի մարզ գնացող տարբեր ավտոբուսներով և միկրոավտոբուսներով (հայերեն ասած` մառշուտկա): Դրանցից ամենահարմարը 259 համարի Երևան-Աբովյան ավտոբուսն է, որի մեկնման միջակայքը շատ փոքր է, և աշխատում է մինչև ուշ ժամ:

տրանսպորտ, Քանաքեռ, Երևան

Previous post Next post
Up