Շատերի հետ եմ զրուցել այս թեմայով:
Շատերը պարզապէս ծիծաղում են, երբ խօսքը վերաբերւում է այդ գաղափարին: Համարում են, որ դա երազ է: Յաճախ մէկնաբանում, թէ դու դեռ մտածի ոնց անես, որ եղածը պահես: Ախր ամբողջ հարցն այն է, որ նման գաղափարի հաւատացողը վաղո՜ւց ջանք ու եռանդ է թափում եղածի կայացման համար,(այսինքն վաղուց անցել է զուտ դրա մասին մտածելու փուլը
(
Read more... )
Comments 91
Պետք է ուղղակի իմանալ սեփական նպատակը, ու գնալ այդ ուղղութեամբ: Մի օր կստացվի մի քայլ անել, յետոյ կարող է երկու տարի չստացվի միւս քայլն անել: Բայց յետոյ էլի մի օր կյաջողուի մի քանի քայլ անել: Դժվարը նույն ուղղու վրայ 500 տարի մնալն է: Բախտը կարող է մի օր Պասկեւիչ ուղղարկել, մի օր՝ Վեհիբ...
Reply
Reply
Reply
Reply
Ու էդ երազը միշտ պիտի մեր մեջ լինի: Արևմտյան Հայաստանի երազը եթե չլիներ, կարծում եմ, Արցախն էլ չէինք կարողանա ազատագրել:
Հավատալ ու նպատակ դնել ու դառնալ լավը, բարի ազգովի, որ արժանանանք
Reply
Դեռ սրանից սկսենք, հետո կերևա: Եթե 30 000 քառակուսու վրա չենք կարողանում նորմալ կազմակերպենք մեր կյանքը 3 մլն հոգով ու ընկել ենք դոդիմոդիների լծի տակ, ում ա պետք 300 000 քկմ՞: Որ դոդիմոդիները 10 անգամ ավելանան՞: Ով՞ ա գնալու ապրի, շենացնի, եթե էս 30 000ն են թողնում, էլ սկի չեմ ասում, որ մի հատ Քելբաջար չենք կարող շենացնել 20 տարի: Սփյուռքն ա գալու՞: Սկի ստեղ, որ քչից շատից շեն երկիր ա, չեն գալիս, մենակ ստիպված, եթե գալիս են: Մի հարյուր-երկուհարյուր անհատի մասին չի խոսքը: Խոսքը մասայական հայրենադարձության մասին ա, ոնց իսրայելում: Այ որ դա լինի, գան, մենք էլ չգնանք, ու սաղովի շենացնենք, դոդիմոդիներին էլ ռադ անենք, այ էդ ժամանակ կմտածենք:
Reply
Reply
Reply
Reply
Reply
Այդ հարցը կարելի էր տալ մինչև 1915-ը։ 1915-ից հետո այն դարձավ ոչ ակտուալ։ Ու որպեսզի նորից ակտուալ դառնա, պիտի այլ հարցեր հնչեն ու այլ պատասխաններ տրվեն։ Օրինակ`
-Մտադի՞ր եք ապրել Հայաստանում, թե ոչ։
-Քանի՞ երեխա եք ունենալու։
Եվ այլն։
Reply
Հարցն ակտուալ է եղել, ակտուալ է, ու կը լինի ակտուալ, քանի դեռ չի լուծուել։
Reply
Reply
Այստեղ շատ կարևոր է նաեւ քաղաքական հիմքը։
Թուրքերը չունեն ոչ մի պատմական հիմք, երբ փոխում են Արարատ լեռան անունը։
Reply
Իհարկե չունեն, իրենց մոտ էլ նույն սինդրոմը` հակառակ նշանով, Արարատ`Աղրիդաղ, Մարաշ-Գահրամանմարաշ և այլն
Reply
Reply
Leave a comment