Հաւատո՞ւմ ես Արեւմտեան Հայաստանի ազատագրմանը

Nov 14, 2012 19:05

Շատերի հետ եմ զրուցել այս թեմայով:
Շատերը պարզապէս ծիծաղում են, երբ խօսքը վերաբերւում է այդ գաղափարին: Համարում են, որ դա երազ է: Յաճախ մէկնաբանում, թէ դու դեռ մտածի ոնց անես, որ եղածը պահես: Ախր ամբողջ հարցն այն է, որ նման գաղափարի հաւատացողը վաղո՜ւց ջանք ու եռանդ է թափում եղածի կայացման համար,(այսինքն վաղուց անցել է զուտ դրա մասին մտածելու փուլը ( Read more... )

Արեւմտեան Հայաստան, տարածաշրջան, աշխարհ, մարդիկ, հայեր, Հայաստան

Leave a comment

koreolan November 15 2012, 07:07:57 UTC
Ժամանակավրեպ հարց է։

Reply

lernci November 15 2012, 09:04:55 UTC
Այսի՞նքն, դեռ վա՞ղ է, թէ՞ արդէն ուշ է։

Reply

koreolan November 16 2012, 09:38:57 UTC
Երկուսն էլ։
Այդ հարցը կարելի էր տալ մինչև 1915-ը։ 1915-ից հետո այն դարձավ ոչ ակտուալ։ Ու որպեսզի նորից ակտուալ դառնա, պիտի այլ հարցեր հնչեն ու այլ պատասխաններ տրվեն։ Օրինակ`
-Մտադի՞ր եք ապրել Հայաստանում, թե ոչ։
-Քանի՞ երեխա եք ունենալու։
Եվ այլն։

Reply

lernci November 16 2012, 11:17:33 UTC
Դու գալիս ես գլխավոր գրառմանս պատասխանին, պարզապէս մասնավորեցնում ես։ Ես նշել եմ, ընդհանրական պատասխան, որ սովորաբար ասում են։
Հարցն ակտուալ է եղել, ակտուալ է, ու կը լինի ակտուալ, քանի դեռ չի լուծուել։

Reply

koreolan November 16 2012, 11:31:35 UTC
Ակտուալը այն հարցն է, որը պիտի լուծել հենց հիմա, առաջնահերթ։

Reply

lernci November 16 2012, 15:53:31 UTC
Ահա, աւելացնելու ոչինչ չունեմ, պարզապէս պիտի յիմնական գրառումը պատճենեմ, դնեմ մէկնաբանութեան տակ:
Այնտեղ արդէն կայ նման մոտեցման պատասխանը:

Reply


Leave a comment

Up