Քարահունջ - տարանջատում

Mar 17, 2011 12:58

Վերջին շրջանում լոյս տեսած Հրաչ Մարտիրոսեանի ծաւալուն յոդուածը՝ վերաբերուող հիմնականում Քարահունջ կառոյցի անուանմանը, վերահրապարակուել է, որտեղ նա վերլուծում է մէկամսեայ վիճաբանութիւններն իր տեսակետից, ինչպէս նաեւ նշում է, որ մի քանի լրացումներ է կատարել իր յոդուածի մէջ:
Նա մասնավորապէս անդրադառնում է իմ այս երկու՝ «Քարահունջ աստղադիտարանի շուրջ Read more... )

գիտութիւն, աշխարհ, Վաչագան Վահրադյան, Հրաչ Մարտիրոսյան, մարդիկ, Քարահունջ

Leave a comment

Comments 26

paniony March 17 2011, 09:07:04 UTC
լիովին համամիտ եմ կարծիքիդ հետ!

Reply

lernci March 17 2011, 09:27:15 UTC
Շնորհակալութիւն: :)

Reply


mar_amirchanyan March 17 2011, 09:42:03 UTC
Դե իմ կարծիքն էլ արդեն ասել եմ..
Ռադիո-ածխածնային անալազի մասին կրկին ասեմ..
ու մի հարց. որ լեզվաբաններին է դիմել Վահրադյանը?

Reply

lernci March 17 2011, 10:07:25 UTC
Հա: Հիմա այլ մեթոդներ էլ կան տարիքը հաշուելու, շատ հետաքրքիր: :))
Ինչ որ է:
Չգիտեմ, կարող եմ ճշտել, ասել :)

Reply

mar_amirchanyan March 17 2011, 10:09:08 UTC
Ավելի ճշգրիտ ,եթոդներ? Որոնք?
Շնորհակալ կլինեմ, եթե ճշտես:

Reply

lernci March 17 2011, 10:17:48 UTC
Ճշգրիտը չգիտեմ որքանով է, բայց մօտավոր շրջակայք տրւում է:
Մէկը կառոյցի հատակագծի համըկննում Անգղի համաստեղութեան հետ, որի թեւերի բացուածքը մօտ 7500 տարի առաջ է հէնց այդպէս եղել: Այսպէս պրն. Վահրադեանի կողմից է հաշուարկուել:
Մէկ այլ մեթոդը կայուն քարերի անցքերով դիտելն է, թէ այն որ աստղին է նայում, այսօրուա ժամանակով այն չի համըկնում ոչնչի: Իսկ մի քանի հազար տարի, որ հետ ենք տալիս, գալիս է ուղիղ համընկնում որեւէ պայծառ ասղտի ծագման կետին:
Նշեմ, որ սրա հաւանականութիւնը գրեթէ զրոյ է: Սա էլ Հերունու մեթոդն է: Էս երկուսի արդիւքնենրը համարեա նոյնն են:
Էլի արդիւնքներ կան: Եթէ հարկ է, ես կը նայեմ, կ'ասեմ:

Reply


ext_225319 March 17 2011, 14:25:32 UTC
Հարգելիներս, լավ էլի...
Հայաստանը և մասնավորապես Սյունիքը երկրաշարժերի ակտիվ գոտի է և այդ քարերը վաղուց իրենց սկզբնական դիրքերում չեեեենննննն հենց մենակ ժաժքերի պատճառով: Հասկացեք սա:
Ու նմանեցնելը սա ինչ-որ համաստեղության համարում եմ մինիմում պատահականություն, մաքսիմում` ցնդաբանություն:
Արա Պետրոսյան

Reply

Re: lernci March 18 2011, 07:32:38 UTC
Հիշում եմ, դպրոցական տարիներին, կարծեմ ֆիզիկայի դասի ժամանակ, երբ ուսուցիչը դասն էր բացատրում, յանկարծ ինձ թուաց թէ մի յանգամանք կայ, որը հակասում է ուսուցչի ասածներին: Ընդ որում կռահածս այնքան պարզ ու պրիմիտիվ էր, որ ես գոռոզացայ ու սկսեցի քրքջալը, ու մի պահ մտածեցի, մի՞թէ մինչ այժմ էդ բոլոր ֆիզիկները չեն նկատել էդ պրիմիտիւ հակասութիւնը, չեն տեսել այդ, հաշուի չեն առել:
Բայց այս «յրճուանքս» շատ կարճ տեւեց, երբ ուսուցիչիս բացատրեց իմ կարծիքի սխալ լինելը:
Ասածս ինչ է եղբայր: Այդքան հասարակ արգումենտ չէին կարող հաշուի չառնել ակադեմիկոսները եւ այլ բարձրակարգ գիտնականները: Մի՛ շտապեք Ձեր նկատած մի հասարակ բանի հիման վրայ հիմարութիւն համարել բոլոր նրանց ասածները:
Փորձեք ընդունել, որ Քարահունջն իրենց կեանքում հետազոտող տասնեակ գիտնականների մտքով նոյնպէս կարող էր անցնել այդ հարցը եւ դուք նրանցից խելոք չէիք, որ շուտ կռահեցիք այդ յանգամանքը:

Reply

ext_225319 March 18 2011, 08:12:53 UTC
ես չգիտեմ թե այդ <<պրիմիտիվ>> կամ հասարակ բանը նրանց մտքով անցել ա թե ոչ....նույնիսկ հետաքրքիր էլ չի...իսկ ձեր գրածի մեջ ոչինչ չկար, որ բացատրեր երկրաշարժերի գործոնը...համենայն դեպս կարող է այդ հուշարձանով զբաղվող ֆիզիկոսների մաթեմատիկոսների և ճշգրիտ այլ գիտություններով զբաղվողների մտքով դա անցել ա,չեմ կարող բացառել, ԲԱՅՑ որ դա նրանք մտածված կամ միամտաբար ու համառորեն անտեսում են, այ դա Փաստ է..դե պարզ ա, իրանց ֆանտաստիկ տեսություններին դա կատաղորեն խանգարում ա, ինչի պետք ա հաշվի առնեն որ....

Reply

lernci March 18 2011, 08:33:35 UTC
Յարգելի Արա:
Ոչ ոք չի տառապում հայակենտրոնականութեամբ, այլ պարզ բաներ տեսնել չցանկացողներն են տառապում հայերի մասին մի լաւ կարծիք յայտնողներին հայակենտրոնականութեամբ տառապել տեսնելու մէջ:

Ինչպէս են իմանում երկրաշարժը ազդել է թէ ոչ: Կոնկրետ քարի դիրքից այն երեւում է: Եթէ խիստ ծռուած է կամ ընկած է, այդ քարի անցքով դիտարկում չեն անում:
Եթէ կայուն ուղիղ կանգնած է, ենթադրւում է որ նրա շեղումը շատ քիչ է:
Ինչպէս ասենք, երբ մի հին կառոյցի սիւն ուղիղ կանգնած է, կարող ես պնդել, որ այն շեղուած չէ, ու պահպանուել է:
Քարերը օդից չեն ամրացուած, այլ ամուր գամուած են գետնին եւ շատ ծանր են: Նաելով քարերին, կարելի է իմանալ, որն է ընկած, որը թեքուած, որը կանգուն:
Ինչպէս օրինակ Սթոունհենջի քարերն են, մի մասը կանգուն են, մի մասը ընկած են:
Հէնց նախորդ ասածս էդ ա էլի, որ երբ ես անտեղեակ էի ֆիզիկայից, ինձ թուացել էր, թէ էդ պարզ բանը բոլոր գիտնականները անտեսել են, մտքովս չէր անցել, որ նրանք կարող են ինձնից խելացի լինել, հաշուի առնել ու դրան տալ բացատրութիւն: Սա ինչ որ տեղ նաեւ մեծամտութեան ախտանշան է:

Reply


hiksos March 17 2011, 21:22:47 UTC
Ադա չեմ հասկնըմ, էսա օխլուշաղը ինչ միլլաթ ին? Հայ ին? թե թուրք ին? թե Հայ իննն? ինչմի Հայուն գրած Հայկական "Քարահուջ" անումը չին հավնիր? վայթեմ թուրք ին? թե չի ընչու ոռնիրը ճղիլով թուրքյական անումը "Ղուշուն-Դաշ" կուզին դնիլ իս գյոզալ Հայկական շինվածքին?

Reply

lernci March 18 2011, 07:35:23 UTC
Պարզապէս պրն. Մարտիրոսեանին թուացել է, թէ պրն. Հերունին քցել-բռնել է, որ էդ կառոյցը Քարահունջ անուանի, ու դրանից յետոյ նշել, որ տեսեք-տեսեք, նոյնիսկ անունն է համըկննում Սթոունհենջի հետ ու էդպիսով կառուցել այդ տեսութիւնը:
Բայց իրականում հակառակ կերպ է տրամաբանական շղթան աշխատել:

Reply


ext_225319 March 18 2011, 08:15:55 UTC
Հերունուն որ թողնենք, մենք աշխարհի ամենահին ազգն ենք, ամենահին այբուբենն ունենք, ու մեր մոտ ամեն ինչ ամենահինն է....դա անտեղի մաքսիմալիստական հիվանդություն է,...թող ների ինձ հանգուցյալ ֆիզիկոսը...

Reply

lernci March 18 2011, 08:48:32 UTC
Իմաստ չեմ գտնում անդրադառնալ այս գրառմանը: Ժամանակը ինքը կը ամէն բան կը դնի իր տեղը:
Բայց փոխադարձ յարգանքի մթնոլորտը պահպանելը շատ կարեւոր է:

Reply


Leave a comment

Up