Վերջին շրջանում համացանցի տարբեր ֆորումներում ակտիւ քննարկւում է Քարահունջի աստղադիտարանին առընչուող տարբեր հարցեր, որոնք ունեն հիմնական երեք պատճառ. 1. Միհրան Վարդանեանի կողմնակիցները ամէն կերպ փորձում են փրկել նրա անունը, 2.
Հրաչ Մարտիրոսեանի յոդուածի քննարկումները, որոնք ընթանում են նոյն սցենարով, ինչը կանխատեսել էի. այն է քննարկումները համեմուած են միմեանց հանդէպ անյարգալից տոնով եւ որի բացումը կատարել էր հէնց ինքը, պրն. Մարտիրոսեանը: 3.
Տխրահռչակ Աշոտ Ավագեանի հարցը, որը դեռ շարունակում է մնալ «Քարահունջ» պատմա-մշակոթային արգելոցի տնօրէն եւ դեռ պատրաստւում է շարունակել իր էրոտիկ ֆանտազիաներով ծեսերն այդ տեղանքում: Միհրան Վարդանեանի հարցն այլեւս իրեն սպառել է: Արդէն բոլորի համար ակնյայտ է, որ նա իր գիտական կարիերան կեղտոտեց, եւ այժմ ամէն բան պիտի անի, այդ սեւ բիծը հանելու համար: Յուսանք, որ դա նրան կը յաջողուի, մաղթենք, որ իր աստղոֆիզիկայի բանագավառում նա կը հասնի յաջողութիւնների եւ այս ամէնը չի խանգարի նրան եւ դաս կը լինի, որ չկրկնի նմանատիպ սխալներ:
Այս հարցի հետ կապուած ես ժամանակին կատարել էի երկու առանձին գրառում, որոնք արտացոլում էին իրականութիւնը, բայց ցաւօք այդ գրառումները փակուել են ԿՄ-ի ադմինիստրացիայի կողմից, իբր թէ դրանք ոտնահարում են Միհրանի հեղինակային իրաւունքները: Պարզաբանման նամակս արդէն երկար ժամանակ է անպատասխան է մնացել:
Հրաչ Մարտիրոսեանին ես անդրադարձել էի առանձին գրառման տեսքով՝
այստեղ, որտեղ ծաւալուել է փոքրիկ քննարկում: Այնտեղ ես մասնավորապէս նշել եմ, որ սխալ է որեւէ գիտնականի տեսակետները հերքող յոդուածը համեմել բազմապիսի վիրավորական մակդիրներով: Չնայած, պրն. Մարտիրոսեանն այդպէս էլ չընդունեց այդ, բայց փաստն այն է, որ նրա յոդուածը ոչ մի դրական փոփոխութիւն առաջ չի բերել, այլ հակառակը՝ միայն բացսական:
Զարմանալիօրէն կարելի է նկատել, որ այս երեք՝ իրարից անկախ խնդիրների հակառակ համակիրներն այսօր յանդէս են գալիս մէկ դրոշակի տակ եւ շատ յաճախ իրենց հարուածի թիրախ են դարձնում պրն. Վահրադեանի անձը:
ՖԲ-ում Քարահունջին վերաբերուող նոր խումբ են բացել եւ ապատեղեկացմամբ հրամցնում են իրենց կարծիքները: Այսինքն նրանք կողմնակից են, էրոտիկ տեսարանների հրապարակ Ղոշուն Դաշին, որը Միհրանը ցանկանում էր ուսումնասիրել եւ գրանցեր UNESCO, ու որին խանգարեց պրն. Վահրադեանը, որովհետեւ փողի կռիւ էր(իրականութեանը քիչ թէ շատ ծանոթ մարդու համար պարզ է, որ այստեղ կային միմիայն հեղինակային իրաւունքի խնդիրներ):
Ամփոփելով.կոչ եմ անում իմ հայրենակիցներին երկկողմանի տաքացած վեճերում հնարավորինս ցուցաբերել յանդուրժողականութիւն, եւ պահպանել փոխադարձ յարգանքի մթնոլորտը:
![](http://www.circle.am/service/?sid=1484&bid=70)