առաջին տպավորությունը

Nov 09, 2010 11:31

 Ծանոթության ժամանակ առաջին տպավորությանը մենք մեծ նշանակություն ենք տալիս: Ու տվյալ անձի նկատմամբ ձեռք ենք բերում ինչ-որ դիրքորոշում, կարծիք, որով էլ սկսում ենք առաջնորդվել նրա հետ շփվելու ժամանակ: Այդ տպավորությունները, նույն հաջողությամբ, կարող են լինել թե՛ դրական, թե՛ բացասական: Ինչն էլ իր հերթին կարող է խաբուսիկ լինել: Երբեմն, մենք մարդու մեջ ( Read more... )

մտածմունքների մեջ կամ` շուրջը, կարծիք

Leave a comment

Comments 51

candleight November 9 2010, 07:29:38 UTC
Ես սիրահարվել եմ միայն երկրորդ հայացքից։ Ամենաշուտը։ :)

Reply

lady_dilemma November 9 2010, 07:37:17 UTC
:))
Ճիշտն ասած ես սիրահարվելը նկատի չունեի, չնայած այդ դեպքում էլ կարող է այսպես լինել:

Իմ դեպքում,արդեն երկրորդ տարին է, բայց ես նոր հասկացա, որ այն աղջիկը ում նկատմամբ ես բացասական դիրքորոշում ունեի, այնքան էլ վատը չէր, որքան ես էի կարծում: Բայց մի հարց է առաջանում, ես էի սխալվել, թե՞ նա է փոխվել:

Reply

(The comment has been removed)

lady_dilemma November 9 2010, 07:51:23 UTC

Ես դեռ չեմ փորձել, բայց ես էլ եմ կարծում, որ եթե առաջին հայացքից չհամակրեցիր, 104-ից էլ,105-ից էլ` չես համակրի:))
Չնայծ, շատերի համար այս հարցը վիճելի կլինի...

Reply


hayzak November 9 2010, 09:00:29 UTC
էս ուր եմ ընկեեեել-սեր, սեր, սեր...:))))

Reply

lady_dilemma November 9 2010, 09:07:36 UTC
Ես հեչ մեղք չունեմ, ես ինչ անեմ, որ իմ գրած նյութը "սիրային" ուղղություն ստացավ:)))))

Reply

hayzak November 9 2010, 09:12:41 UTC
էէէէ, ջանըմ...каждый о своем:)
թե կարողանաս արի էլի էսօր, մենք ու մենք ենք լինելու:)

Reply

lady_dilemma November 9 2010, 09:44:50 UTC
Հա, Նուն ջան, ամենայն հավանականությամբ կգամ:))

Reply


angel_helios November 9 2010, 09:18:16 UTC
Մեզ մեր կարծրատիպերն են խանգարում հիմնականում, եթե դրանցից հաջողվում է ձերբազատվել, երևի թե ամեն ինչ էլ հնարավոր է դառնում...

Reply

lady_dilemma November 9 2010, 09:49:23 UTC
Հա, այդ կարծրատիպերը հատուկ տաղանդ ունեն ամեն տեղ ներխուժելու::))

Reply

angel_helios November 9 2010, 09:51:18 UTC
угу:)

Reply

lady_dilemma November 9 2010, 09:52:19 UTC
:)

Reply


mar_amirchanyan November 9 2010, 09:33:40 UTC
իսկ իմ առաջին տպավորությունը միշտ ճիշտ է լինում...

Reply

lady_dilemma November 9 2010, 09:46:36 UTC
Ուրեմն բացառիկ ինտուիցիա ունես::))
Բայց համոզվա՞ծ ես...

Reply

mar_amirchanyan November 9 2010, 09:52:33 UTC
Լիլ, մինչև այժմ ոչ մի անգամ ինտուիցիաս չի խաբել
Պահեր եղել են, երբ վատ տպավորություն են թողել, հետո ժամանակի ընթացքում ինձ թվացել է, որ սխալվում եմ, վատ մարդ չի, բայց արդյունքում առաջին տպավորությունս վերահաստատվել է:
առաջ ներքին ձայնիս այսքան չէի վստահում, բայց հետո հասկացա, որ ինտուիցիաս ամենալավ խորհրդատուս է:)

Reply

lady_dilemma November 9 2010, 09:53:51 UTC
Կեցցես:)))

Reply


angel_helios November 9 2010, 09:56:13 UTC
Ինձ մոտ էլ ինտուիցիան շատ ուժեղ է և երբեք ինձ չի խաբել։ Բայց այ ես՝ պատահել է, որ ականջներս փակել եմ նրա ձայնին, ու՝ ... դե պարզ է մնացածը:))))

Reply

lady_dilemma November 9 2010, 09:57:25 UTC
Ես էլ եմ իմ ինտուիցիան վստահում, բայց նա մեկ մեկ ստում է:)))))

Reply

angel_helios November 9 2010, 09:58:44 UTC
Կամ, հնարավոր է, դու ճիշտ չես հասկանում նրան, հը՞։

Reply

lady_dilemma November 9 2010, 09:59:41 UTC
Միգուցե...

Reply


Leave a comment

Up