առաջին տպավորությունը

Nov 09, 2010 11:31

 Ծանոթության ժամանակ առաջին տպավորությանը մենք մեծ նշանակություն ենք տալիս: Ու տվյալ անձի նկատմամբ ձեռք ենք բերում ինչ-որ դիրքորոշում, կարծիք, որով էլ սկսում ենք առաջնորդվել նրա հետ շփվելու ժամանակ: Այդ տպավորությունները, նույն հաջողությամբ, կարող են լինել թե՛ դրական, թե՛ բացասական: Ինչն էլ իր հերթին կարող է խաբուսիկ լինել: Երբեմն, մենք մարդու մեջ ( Read more... )

մտածմունքների մեջ կամ` շուրջը, կարծիք

Leave a comment

Comments 51

lunaliana November 9 2010, 10:17:20 UTC
Ինձ թվում է պետք չէ մարդուն առաջին անգամ տեսնելիս քննադատորեն մոտենալ, քանի որ անծանոթների հետ հիմնականում ինչ -որ լարվածություն ու անանկեղծությունը գրեթե միշտ էլ առկա է լինում, առավել ևս երբ փորձում են ավելի լավ տպավորություն թողնել: Իսկ եթե մարդն հենց առաջին հայացքից վանեց, ապա դա (համենայն դեպս ինձ մոտ)մնում է անփոփոխ: Աշխատում եմ նետրալ տրամադրվել (մինչև գոնե 2-րդ հայացքը), որպիսզի հիասթափություններ չլինեն: Եվ երբեք ոչ մեկի մասին չեմ ասում շատ լավ մարդ է, որովհետև անպայման էլի մի բան կանի:
p.s. վերոնշյալներս չեին վերաբերվում սիրահարվածությանը, դա միանշանակ առաջին հայացքից է:), չնայած, կարող է 3-րդ հայացքից էլ անցնել

Reply

lady_dilemma November 9 2010, 10:19:27 UTC
Ճիշտ ես, սկզբում պետք է չեզոք մնալ:)

Reply


deghin November 10 2010, 00:24:35 UTC
Ինձ մոտ առաջին տպավորությունը հիմնականում ճիշտ է լինում: Սկզբում չէի զգում դա, հետո համոզվեցի, երբ սկզբունքը ջոկեցի, այսպես ասած: :))) Օրինակ՝ պատահում է, որ առաջին հանդիպման ժամանակ մարդու մեջ ինչ-որ հատկանիշներ եմ զգում, որոնք ո՛չ տվյալ պահին, ո՛չ էլ մոտ ապագայում նրա հետ շփվելիս չեն դրսևորվում, ուղղակի զգացողություններ են լինում, ու սկզբում, դատելով տվյալ մարդու պահվածքից, եզրակացնում եմ, որ չէ, սխալ էր ինձ թվացել, ու որոշ ժամանակ էդպես էլ կարծում եմ՝ հաճախ նույնիսկ մոռանալով էն առաջին տպավորությանս մասին, բայց գրեթե միշտ հետագայում գալիս է ինչ-որ պահ, երբ էդ մարդը հենց էն իմ սկզբում զգացած, բայց էն ժամանակ ոչնչով չհաստատված հատկանիշները դրսևորում է: Ի դեպ, դրանք կարող են լինել թե դրական, թե բացասական հատկանիշներ: Ուղղակի նման դեպքերում ես ոչ թե համարում եմ, որ տվյալ մարդը լավն էր թվում, հետո վատը դուրս եկավ, կամ վատն էր թվում, բայց լավը դուրս եկավ, այլ էդ բոլոր հատկանիշներն աշխատում եմ դիտարկել ամբողջության մեջ, այսինքն՝ էն դրականն էլ է նրան բնորոշ, բացասականն էլ, ուղղակի սկզբում առիթ չէր եղել, որ բոլորը դրսևորվեին: Ընդհանրապես ( ... )

Reply

lady_dilemma November 10 2010, 06:01:54 UTC
"վաղուց աշխատում եմ մարդկանց սև ու սպիտակ չգնահատել". լավ դիրքորոշում է:)))

Առաջին, երկրորդ, քսաներորդ հայացքներից սիրահարվելու մասին, միանշակ ինչ-որ բան ասել չի լինում, կարծիքներն էլ գալիս են անհատական փորձից և մարդու առանձնահատկություններից:)

Reply


Leave a comment

Up