Մահմեդական, աթեիստ ու կաթոլիկ հայերի տարբերության մասին

Sep 10, 2010 22:17


Originally published at Koreolan. You can comment here or there.

Ահավոր հոգնել եմ այսօր ու դեռ լիքը գործ ունեմ, բայց այս գրառումը ուզում եմ անել անպայման, որովհետև ամենատարբեր տեղերում ու ռեգուլյար ստիպված եմ լինում այս թեմային անդրադառնալ: Ժամանակ առ ժամանակ, երբ հերթական անգամ գլուխ է բարձրացնում այսպես կոչված մահմեդական հայերի թեման, ամենատարբեր ( Read more... )

"մահմեդական հայեր", հայեր, ազգային ինքնություն, Հայաստան

Leave a comment

Comments 41

arman666 September 10 2010, 20:27:28 UTC
Անշուշտ, Համշենցիները գործնականում մաքուր հայկական գենետիկ կոդի կրող են: Եվ վստահ եմ, որ նրանց ցանկացած քանակ Հայաստանի պետականության պայմաններում երկրորդ սերնդում այլևս մահմեդական չեն լինի:
Այլ հարց է, որ շատ սխալ է, որ մինչև հիմա Համշենցիների միջավայրում քարոզչություն չի արվում, նոյնիսկ մեկ հատիկ ռադիոհաղորդում չունենք նրանց բարբառով:

Reply

koreolan September 11 2010, 06:35:10 UTC
Գիտես, սա այնպիսի հարց է, որ քո, իմ կամ որևէ այլ անհատի վստահությունը շատ քիչ է, մանավանդ, որ կարելի է բերել կոնտրօրինակներ: Այսպես. Հայաստանում ապրող կաթոլիկ հայերը չգիտես ինչու Հայ Առաքելական Եկեղեցու գիրկը տասնամյակների ընթացքում այդպես էլ չվերադարձան: Առանձին վերդադրձողներ եղան, իհարկե, բայց համայնքը որպես այդպիսին մնաց: Արցախում ենք ունեցել "մահմեդական հայերով" բնակեցված գյուղեր, ովքեր ապրել են հայալեզու և քրիստոնյա շրջապատում, բայց պատերազմի ժամանակ ամենահամառ դիմադրությունն են ցույց տվել մեր բանակին: Նույն մահմեդական օսերի դեպքը, ովքեր, ինչպես պարզվեց շուրջ 30 տոկոս են կազմում ( ... )

Reply

arman666 September 11 2010, 10:08:00 UTC
Բայց, այնուամենայնիվ, գոնե ռադիոհաղորդում Համշենի բարբառով անհրաժեշտ է, և ոչ ոք չի կարող խանգարել ՀՀ տարածքից հեռարձակում կազմապերպել: Ի վերջո, այդ բնակչության մի մասը իրեն հայ է համարում, մի մասը` առանձին ազգ, և գոնե մինիմալ աշխատանք հետները պետք է: Ի դեպ, մասնագետները պնդում են, որ նրանք գործնականում չեն խառնվում թուրքերի հետ, այնպես որ Համշենցիներին, կարծում եմ, անհրաժեշտ է դիտարկել որպես «գենետիկ ռեսուրս», ու գոնե սկսել վերահայացման գործընթացը:

Reply

koreolan September 11 2010, 10:18:10 UTC
Ինչու՞ չի կարող: Լավ էլ կարող է: Ընդամենը պետք է մի բավականին փոքր տարածքում ազդանշանը խլացնել:

Reply


buzand September 11 2010, 05:08:13 UTC
Համշենցիները մահմեդականներ չեն: Մեր երկրում մահմեդական հայերի մասին խոսելիս ծատ հաճախ ուղղակի ասում են համշենցի: Համշենցիները քրիստոնյաներ են: Ուղղակի Թուրքիայում կան մահմեդականություն ընդունած համշենցիներ: Մահմեդականություն ընդունած համշենցիներ կան նաև Միջին Ասիայում, որոնց այնտեղ են աքսորել խորհրդային տարիներին (նրանց անվանում են հեմշիլ):
Այս հարցով արդեն երևի 30 տարի է զբաղվում է Սերգեյ Վարդանյանը: Նա նաև «Հայաստանի մայրաքաղաքները» գրքի հեղինակն է:Սերգեյ Վարդանյանը 2004թ.-ից «Ձայն համշենական» թերթի խմբագիրն է: Կարծում եմ մահմեդականություն ընդունած հայերի մասին նա շատ լավ տեղեկություններ կարող է տալ

Reply

koreolan September 11 2010, 06:37:31 UTC
Այո, շատ հաճախ իրար են խառնում համշենցիներին և խեմշիլներին: Ի դեպ, "մահմեդականություն ընդունած հայ" բառակապակցությունը սխալ է: Այսօր Թուրքիայում չկա գոնե մեկ հայկական ծագումով մարդ, ով մահմեդականություն է ընդունել. մահմեդականություն են ընդունել նրանց ապուպապերը, իսկ իրենք ծնվել են որպես մահմեդական:

Reply

buzand September 11 2010, 08:29:09 UTC
Լրիվ համաձայն եմ քո դիտարկմանը: Ես հենց դա նկատի ունեի, բայց գրելիս այդպես ստացվեց:) Ինքնախաբեությունը ամենավտանգավոր բանն է

Reply


buzand September 11 2010, 05:12:38 UTC
Թուրքիայում ներկայումս ապրող մահմեդական հայերի մասին տեղեկությունները, որքան հասկանում եմ (կարող է սխալ եմ հասկանում)խիստ ուռճացված են:
Սա թերթի կայքի հասցեն է:http://www.dzaynhamshenakan.org/

Reply

koreolan September 11 2010, 06:38:56 UTC
Շնորհակալություն: Ահա, խիստ ուռճացված են. արդեն մարդիկ կան, որ լրիվ լուրջ հավատում են, որ այսօր չէ, վաղը 4 միլիոն մահմեդական ու ծպտյալ հայերը ապստամբելու են ու այդպես մենք ազատագրելու ենք Արևմտյան Հայաստանը:

Reply


Աջաբսանդալ pingback_bot September 15 2010, 09:43:10 UTC
User ahousekeeper referenced to your post from Աջաբսանդալ saying: [...] . Մահմեդական, աթեիստ ու կաթոլիկ հայերի տարբերության մասին [...]

Reply


(The comment has been removed)

koreolan September 15 2010, 17:13:02 UTC
Շնորհակալություն, եթե ժամանակս ների, հավանաբար էլի կանդրադառնամ այս թեմային:

Reply


Leave a comment

Up