Մահմեդական, աթեիստ ու կաթոլիկ հայերի տարբերության մասին

Sep 10, 2010 22:17


Originally published at Koreolan. You can comment here or there.

Ահավոր հոգնել եմ այսօր ու դեռ լիքը գործ ունեմ, բայց այս գրառումը ուզում եմ անել անպայման, որովհետև ամենատարբեր տեղերում ու ռեգուլյար ստիպված եմ լինում այս թեմային անդրադառնալ: Ժամանակ առ ժամանակ, երբ հերթական անգամ գլուխ է բարձրացնում այսպես կոչված մահմեդական հայերի թեման, ամենատարբեր ( Read more... )

"մահմեդական հայեր", հայեր, ազգային ինքնություն, Հայաստան

Leave a comment

koreolan September 11 2010, 06:35:10 UTC
Գիտես, սա այնպիսի հարց է, որ քո, իմ կամ որևէ այլ անհատի վստահությունը շատ քիչ է, մանավանդ, որ կարելի է բերել կոնտրօրինակներ: Այսպես. Հայաստանում ապրող կաթոլիկ հայերը չգիտես ինչու Հայ Առաքելական Եկեղեցու գիրկը տասնամյակների ընթացքում այդպես էլ չվերադարձան: Առանձին վերդադրձողներ եղան, իհարկե, բայց համայնքը որպես այդպիսին մնաց: Արցախում ենք ունեցել "մահմեդական հայերով" բնակեցված գյուղեր, ովքեր ապրել են հայալեզու և քրիստոնյա շրջապատում, բայց պատերազմի ժամանակ ամենահամառ դիմադրությունն են ցույց տվել մեր բանակին: Նույն մահմեդական օսերի դեպքը, ովքեր, ինչպես պարզվեց շուրջ 30 տոկոս են կազմում:

Ի դեպ, մաքուր հայկական գենետիկ կոդը բացի նրանից, որ գիտական ձևակերպում չի, նաև ոչինչ չի փոխում: Այսօրվա թուրքերը, դրանք մաքուր հայեր, հույներ, արաբներ, հրեաներ, ասորիներ են: Նախիջևանի բնակչությունը գենետիկորեն այդտեղի հայության հետնորդներն են: Եվ այլն: Կա, իհարկե, նաև աջարների վրացի ազգ վերադառնալու դեպքը, բայց դե ինչպես ասում են, եթե վրացին օրվա մեջ մի յոթ կրոն չփոխի, վրացի չի լինի:

Ինչ վերաբերում է խեմշիլների շրջանում քարոզչությանը, ապա սա հարցի ամենահետաքրքիր կողմն է: Այսօր Հայաստանը չունի և մոտ ապագայում չի ունենա Թուրքիայի ներսում ազդեցության որևէ լծակ. ոչ դպրոց կամ կրթական ծրագիր, ոչ տեղում հայանպաստ գործունեությամբ զբաղվող բջիջներ, ոչ ԶԼՄ կամ նույնիսկ մի քոռ ու փուչ պատի թերթ: Ակնհայտ է նաև, որ ցանկացած փորձ որևէ բան սկսելու, հենց սկզբից առնվազն վերահսկողության տակ է դրվելու Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից: Եվ ստացվում է, որ "մահմեդական հայեր" և "ծպտյալ հայեր" թեմաների համար միակ աուդիտորիան դա հենց մենք ենք - Հայաստանի և Սփյուռքի հայերս: Այսինքն` փոխում են մեր պատկերացումները իրականության մասին, մինչդեռ իրականությունն ինքը այնտեղ` Թուրքիայում, չի փոխվում:

Եվ այստեղ, բնականաբար հարց է առաջանում. ավելի նպատակահարմար չի՞ մեր ջանքերն ու ռեսուրսներն ուղղել ասենք ռուսաստանահայության պահպանմանը:

Reply

arman666 September 11 2010, 10:08:00 UTC
Բայց, այնուամենայնիվ, գոնե ռադիոհաղորդում Համշենի բարբառով անհրաժեշտ է, և ոչ ոք չի կարող խանգարել ՀՀ տարածքից հեռարձակում կազմապերպել: Ի վերջո, այդ բնակչության մի մասը իրեն հայ է համարում, մի մասը` առանձին ազգ, և գոնե մինիմալ աշխատանք հետները պետք է: Ի դեպ, մասնագետները պնդում են, որ նրանք գործնականում չեն խառնվում թուրքերի հետ, այնպես որ Համշենցիներին, կարծում եմ, անհրաժեշտ է դիտարկել որպես «գենետիկ ռեսուրս», ու գոնե սկսել վերահայացման գործընթացը:

Reply

koreolan September 11 2010, 10:18:10 UTC
Ինչու՞ չի կարող: Լավ էլ կարող է: Ընդամենը պետք է մի բավականին փոքր տարածքում ազդանշանը խլացնել:

Reply


Leave a comment

Up