Leave a comment

Comments 16

nrbakert_tashuk May 21 2014, 07:35:52 UTC
Սիրելիս, դա կոչվում է «Չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ»: Գիտես, ոնց որ քաղքենին, որը Փարիզում ճոխ ջահ է տեսնում որևէ տանը, ու որոշում, որ իր տանն էլ պիտի ունենա, անկախ նրանից, որ այդ ճոխ ջահը իր տան ցածր առաստաղների հետ բացարձակ չի համընկնում, ինքն էլ գնում-գալիս, գլխով կպնում է ջահին: Ու տնեցիների դժգոհությունն էլ ընդունում է նախանձ անճաշակության դրսևորում մարդկանց, ովքեր "Փարիզներում չեն եղել, աշխարհ չեն տեսել", ինչ են հասկանում որ մի հատ էլ ելույթ են ունենում: Վատը նրանում է, որ քաղաքից մինիմալիստական ճիշտ լուծումներով կարելի էր չամիչիկ ստանալ ու շատ հարցեր լուծել: Բիրդան զարգացածությունը ու չտեսների աչքաբացվելը դուբայներում դրան է հասցնում: ԳԻտես, դա էլ կանցնի: Կգան նրանք, ովքեր սա կքանդեն: Ես հանգիստ եմ վերաբերում (աշխատում եմ): Կարևորը, կառուցվում է, ու թող խաղաղ ապրեն ջահելներն ու ունենան իրենց սիրելի անկյունները:) Հիմա կարևորը դա է:

Reply

թող խաղաղ ապրեն ջահելներն ու ... khlurd May 21 2014, 07:41:55 UTC
սերը վարկերի տակ...

Ասում եմ` այնքան փոքր է դարձել Հայաստանը, որ կարելի է բոլորի անունները սովորել: Ինչ են անում հնարավորություններն ու այդքան փողերը ՞՞՞ Բոշությունը արյան մեջ է:

Ազնվազարմ արյունը ճիշտ որակավորում էր հաստատ:

Reply

Re: թող խաղաղ ապրեն ջահելներն ու ... nrbakert_tashuk May 21 2014, 08:06:26 UTC
Ցրի Կիկոսի սինդրոմը:)) Չի բացառվում, որ մինչև վարկը տալու օրերը գան, վարկատու կազմակերպությունը կամ երկիրը վարի գնա:)) Համ էլ, գրողը տանի, ավելի լավ է վարկերի տակ, քան արկերի, ինչի մոմի լույսի տակ, տեղ էլ չունեինք սիրելու, դա լա՞վ էր: Բա դու դրա հետևանքները չես տեսնո՞ւմ այսօր, քանի հրաշք աղջիկ իր կեսին չի գտնում, չգտավ, բաց թողեց, չհանդիպեց: Գոնե կառուցում են, բա նրանք հողակցում էին, որ թալանեն: Չէ՞իր ուզի այ հենց հիմա, այսօր, ուսանող լինեիր: Սրճարան անգամ չկար... Հիշո՞ւմ ես առաջին Դոկա-Պիցցան Հայաստանում:))) Գործի տեղի աղջիկներով, որ կարողանայինք երեխեքով ժամանակ անցկացնել, մի քիչ հավես օր ունենայինք, մեր տղաներն ամաչում էին, որ մեր փոխարեն չեն կարող մուծել, բոլորս ընտանիքներ էինք պահում ֆինանսապես, կոպեկներով, հավաքում էինք նախապես փողը, տալիս տղաներին, որ սրճարանում վճարելիս անհարմար չզգան իրենց ( ... )

Reply

Re: թող խաղաղ ապրեն ջահելներն ու ... khlurd May 21 2014, 08:32:32 UTC
Ես վարկ ունեմ:
Ուղեղիս ութսուն տոկոսը անընդհատ մտածում է` եթե.. ինչ անել...
Ու` տենց Ճ

Reply


Leave a comment

Up