էլիտար քարանձավներ

May 21, 2014 11:04




Սովետի ժամանակ այնքան շենքեր սարքեցին, որ հիմա քանդում են ու քանդում, սեփականաշնորհում են ու սեփականաշնորհում, բայց մի քանիսը դեռ կանգնած են...

Ես մասնագետ չեմ, որ խոսեմ կառույցների ճարտարապետական արժեքների մասին, բայց Զվարթնոցի օդանավակայանի հին շենքը, Համալիրը... միտեսակ այլմոլորակայինների  հավաքատեղի էր դարձնում Երևանը իմ պատկերացումներում... Երբ եկավ Ամառայինի քանդման հերթը, ես ուղղակի  բացահայտեցի ինձ համար նոր տարածաչափություն. Շենքը դրսից համարյա չէր երևում, բարձրանում էի դահլիճ` լիքը նստարաններ, բեմ, իջնում էի` էլի թաքնվում էր... Նմանեցրել էի մի ոտքի վրա կանգնած արագիլի...

Կամ հին շենքերը` ասենք Բաղրամյանի վրա /Արամի ու Բյուզանդի վրայինների մասին միայն կարելի է արդեն հին լուսանկարներով կարծիք կազմել/: Նայում ես` սովորական տուփֆակերտ բնակելի շենք է,  փոքրիկ շեշտադրումով` մուտքի կամ պատշգամբի վրա ... Ոնց բացատրեմ ՞՞՞ Այդ փոքրիկ քանդակների տեղին լինելու հրաշքը. ոնց որ սիրածդ աղջկա խալը, որ որտեղ էլ լինի` հենց ճիշտ տեղում է: Կամ կլորիկ սյունիկը պաշտգամբում` ոնց որ այդ նույն աղջկա արմունկը, ծունկը....  Կողքը` ոչ բնակելիները: Բայց այնքան համահունչ ու այնքան չնմանվող միաժամանակ որ հասկանում ես` մարդիկ լուծել են և աճող մայաքաղաքի բնակչության արագ բնակարանների հարցը, համ չամիչ-շենքերի:
Չասեմ ճարտարապետական, որ չասեք` շատ ես հասկանում ՞՞՞

Բնակելի «շիրպատռեբ» շենքերը պիտի վարդագույն ֆոնը ապահովեին, որոնց մեջ արդեն պիտի երևային այն շենքերը /չամիչ/, որոնք...  քանդեցին ու քանդեցին, լֆիկեցին, գյոռեցին, ներկեցին, ... կերան:

Ու եկավ իբր մոդեռն Նարեկն ու մոգոնեց հյուսիսայինի սառը, արտագրած, մուտանտ, հորմոնով մեծացած շենքերը:  Լույս-մյուս կախեցին վրաենրը, որ տոնածառի լույսեր սիրողների սիրտները կպնեն, ուրախանան:

Ճաշակը կորավ քաղաքից: Մեկը մեկի ետևից  բլդրղանների պես սնկեցին «հյուսիսափայլերը», որ ոչ բնակեցման հարց որոշեցին, ոչ էլ իհարկե սիրած աղջիկա էին նման... Շատ-շատ` սիլիկոնե կրծքերի:

Գուցե արդեն պիտի տարօրինակ չլինի, որ ասենք Փակ շուկայի նույնիսկ դարպասների հին ու նոր գույները շատերը չեն տարբերում իրարից, կամ  թե ինչ է փոխվել ընդհանրապես, ինչ են փչացրել` էլի:

Շենք է, էլի:
Հյուսիսափոյլոտ:

Թե ինչի էր քաղաք լցված այս բոշաներին պետք հենց այդ շենքերը` դա էլ հարց մնաց: Երևի բան էին լսել դրանց մասին...

Հիմա արդի հայկական էմիրաթոտ մոդեռնը (ալավերդին Նապոլեոն Սարգսյանի մոտ) քարակույտեր է  քա.ում մայրաքաղաքում, ու մենք էլ դառնում ենք էլիտար քարանձավաբնակներ:
Սաղոլ:

էլիտարներ և գավառացիներ, քարկտիկ, Օպերացիա Թմբուկ, Ամառային-կինոՄոսկվա, play-off, գորշ մասսա, սահման, նորտեգ` թրք, postfactum, Понедельник начинается в субботу, պետությունս ՀԿ է

Previous post Next post
Up