օտարների մեջ` յուրային

May 20, 2014 17:53


Այսօր էլի անցնում էի Ֆրանսիայում ապրելու համար մի տարի դեսպանատան դիմաց, նստարանի վրա ապրող ընտանիքի կողքով:

Էլի միասին ինչ-որ բանով էին զբաղված: Տղան մոր հետ գրքից ինչ-որ բան էր գրում տետրի մեջ, աղջիկը մյուս նստարանին հոր հետ էր նստած: Ընդհանրապես` շատ միասնական են, ասել եմ: Նման, անտանիք պայմաններում ու` շատ միասնական: Ուտում են իրար հետ, զրուցում են` իրար հետ, քննարկում են ինչ-որ բաներ: Հեռվից էլ է երևում:

Մինչև այսօր անընդհատ մտածում էի` նման պայմաններում ապրել կարողացող ընտանիքը ինչու իր տեղը չի գտնում Հայաստանում, որ համաձայն է այդ պայմաններին, միայն թե ինչ-որ կերպ գնա Ֆրանսիա...

Այսօր հանկարծ հասկացա.
Մենք բոլորս օտար ենք իրենց:
Բոլորս:
Քաղաքն էլ:
Երկիրն էլ:
Իսկ օտարության մեջ ընտանիքները սովորաբար համախմբված են դառնում...

Հայաստան, fair play, ես ձեզ ասում եմ` կգա ոգու սով, Հայրենիք, play-off, սահման, 3 շիշ ձեթ, պաչել-մաչել` չկա, պետությունս ՀԿ է

Previous post Next post
Up