ասա ինչպիսին է հրապարակդ, ասեմ ով ես դու

Dec 25, 2012 15:40


Այսօր էլ կենցաղային առիթով անցնում էի հրապարակով: 
Մեկ ձեռքս տարա, որ նկարներ անեմ, կցեմ գրառման, մեկ էլ մտածում եմ` հա, որ ինչ՞՞՞՞

Ինչը չեք տեսել ՞՞՞
Ծառազուրկ հրապարակ, շենքերի վրա` անկապ հարկեր, վահանակապատ-գովազդապատ օդ. 
Շենքերի վրա մեծ-մեծ գրառումներ. այսօր Marriott-ը տեսա. շենքի վերևում, քարի վրա...

Ինչու՞՞՞
Քարը ծածկվել է, նկատել եք՞՞՞

էլ ( Read more... )

ասա Ով է գովազդդ-ասեմ Ով ես դու, ահաբեկիչների հետ չեն բանակցում, բառ չունեմ, գյուտության ու կռտության, Ցեղասպանություն, պյուռոսյան, Օպերացիա Թմբուկ, օտարալեզու, genocide, էլիտարներ և գավառացիներ, քարկտիկ, Ամառային-կինոՄոսկվա, գորշ մասսա, սերոբ, յութուբիստներ, նորտեգ` թրք, Երևան, խոտան

Leave a comment

Comments 7

nrbakert_tashuk December 25 2012, 12:36:38 UTC
Նյարդերդ խնայիր: Դեռ քանի դար առաջ են ասել՝ «չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ»: Իրականում բնածին ճաշակով մարդ շատ քիչ կա: Հասկանալու համար, որ այն, ինչ սազում է 90-60-90 քաղաքների համար, Երևանինը չի: Որովհետև Երևանը ինքնատիպ է, ոչ թե պլաստիկ վիրահատությամբ հինգերորդ համարով իրեն ցուցադրող հաստաշուրթ ծտաքաղաք... Ու հետո տհաճորեն աչքի է զարնում, որովհետև քաղաքացիների ըւ քաղաքի տրամադրության հետ համահունչ չեն... Այսքան տարվա մեջ ինձ համար միակ գեղեցիկ Երևանյան տոնածառը եղել է Վանոի օրոք դրված տոնածառը՝ մի տարի, տարին չեմ հիշում... ճգնաժամային... ուրիշ էլ բան չկար քաղաքում...ու տոնածառի վրա ահագին ձյուն կար...բայց անկրկնելի գեղեցիկ էր... մեկ էլ մեր կոտրված տրամադրությունն էր, որ շատ էինք ուզում, որ տոնական լինի... ու դրա համար մտածում եմ, թող լույսեր լինեն, թող անճաշակ, բայց լինեն...

Reply

khlurd December 25 2012, 14:26:55 UTC
Չես պատկերացնի ինչ է դարձել: Քար չկա, օդ չկա. միայն պաստառներ...

Կդնեմ նկարները:
Իսկ լույսերը... Դրանք էլ ցույց կտամ Ճ

Reply

nrbakert_tashuk December 25 2012, 16:41:09 UTC
Դրա համար եմ ասում՝ «չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ»...ոչ սրանց եմ ընդունում, ոչ էլ գլամուր էլիտա խաղացող խղճուկ «զարգացածներին»: «Քամուց քշվածները» կարդացե՞լ ես: Շատ եմ սիրում: Այնքան լավ է նկարագրում այդ ամեն ինչը՝ բիրդան զարգացվածության: «Կլասսիկների» պակաս կա ամեն ինչում, նույնիսկ մարդկանց ու մարդկային հարաբերությունների մեջ: Բայց միևնույնն է, շարժ կա, ներքին խուլ բողոքը բարձրաձայնվում է: Արդեն լավ է:

Reply


mar_amirchanyan December 25 2012, 13:05:31 UTC
Բա էն վառ կանաչ թփերը... Ոնց որ արհեստական պլպլան ծաղիկներ թանկանոց ծաղկամանի մեջ:

Տխուր է:

Reply

khlurd December 25 2012, 14:29:10 UTC
Մորաքրոջս ընտանիքը աշխարհով մեկ պտտվեց, եկավ Երևան: Հարևանը ասել էր` մի հատ պակռիվալ ունեմ, ծախում եմ, նեեենց լավն ա` լռիվ, լռռռիիիվ հուլունք...

Դա մորաքրոջս ընտանիքում դարձել էր թևավոր խոսք Ճ
մեկ էլ` որ բմբուլե տնային խալաթ-մաշիկներով նորահարսները շենքի ՀԱՅԱԹ էին իջնում Ճ

ԼՌԻՎ էսա

Reply


vikalaz December 26 2012, 17:01:25 UTC
նույն զգացողություններով... անտանելիա, երբ տեսնում ես որ Հայաստանը սարքում են Էրմենիստտան, Երեւանը էրիվան, բայց դու ախր Հայաստանի քաղաքացի ես, Երեւանի բնակիչ, իսկ Էրմենիստանն ու Էրիվանը քոնը չի, չի, չի, ու դրա համար զգում ես քեզ օտար քո սեփական երկրում, օտարության հետ ստիպված ես ու պատրաստ ես հաշտվել աշխարհի մնացած բոլոր անկյուններում, բացի մեկից, ու հիմա քո անկյունն էլ արդեն պենոպլաստե ձնեմարդերը բահ առ բահ փորում են, ցախավելով ջնջում հետքերը, ու պետքա շան հոտառություն ունենաս որ տանդ ճանապարհը գտնես, ու մեկ-մեկ էդ էլ չի օգնում, ու հենց դայա ցավը որ իրանց արածը անցնումա, դեմքի երջանիկ արհատայտությամբ մարդիկ շարունակում են "իրենց գիտցած"-ը առաջ տանել իսկ դու անզորությունից ուզում ես գոռաս հրապարակի մեջտեղում

Reply

հա khlurd December 26 2012, 17:07:43 UTC
.

Reply


Leave a comment

Up