ասա ինչպիսին է հրապարակդ, ասեմ ով ես դու

Dec 25, 2012 15:40


Այսօր էլ կենցաղային առիթով անցնում էի հրապարակով: 
Մեկ ձեռքս տարա, որ նկարներ անեմ, կցեմ գրառման, մեկ էլ մտածում եմ` հա, որ ինչ՞՞՞՞

Ինչը չեք տեսել ՞՞՞
Ծառազուրկ հրապարակ, շենքերի վրա` անկապ հարկեր, վահանակապատ-գովազդապատ օդ. 
Շենքերի վրա մեծ-մեծ գրառումներ. այսօր Marriott-ը տեսա. շենքի վերևում, քարի վրա...

Ինչու՞՞՞
Քարը ծածկվել է, նկատել եք՞՞՞

էլ քարերի երկիր չենք
գույզգույն պլաստմասսայի

Մի ժամանակ լույսերը այնքան էին, որ որ ծաղկած քարերի զարդանախշերը երևային. 
Հիմա այծեր են, եղնիկներ են, ինչ են. դրանք են պլպլում. այն էլ միայն գիշերները. առավոտյան այնքան են խամրած, որ մարդ չի հաասկանում, թե այդ մոխրագույն աղբը ինչու է լցրած քաղաքի փողոցներում:

Ոչինչ չի արվում, որ ոտքերիդ տակ, հայացիքդ առաջ, մտովի կամ էլ հիշես ով ես, որտեղից ես, ինչ ես ունեցել ու ուրեմն ինչ ունես.  Լրիվ հակառակը. հոգնեցնում է էս հավաքական աստանան: Քոչվորի մայրաքաղաք է դարձել:

Հիմա նստած պատկերացնում եմ, թե ինչեր կարելի էր անել, ... հաստատ կարելի էր, եթե էժան գավառականությունը բոշի յուղն ու պլպլան պլաստմասը չնախընտրեր

Կատաղում եմ: 
ինչի պիտի այսպես լինի
ինչի պիտի կարողանան այսպես անել
էս ինչ է՞՞՞

Ինչ է նշանակում Տարոնի ասած` քաղաքապետարանը գիտի ինչ է անում՞՞

Տո լավ է՞՞

Բա ինչի փակ շուկայի քանդման դեմը չառաք՞՞՞ Էդ էիք ուզում այսինքն՞՞՞
Կամ ինչ է նշանակում` գիտի..

Այ էս է ձեր իմացած-արածը.




nbsp;
Տարբերություն կարող եք գտնել ՞՞՞

էն սնեգավիկները... հրապարակում... պենոպլաստի տեսքով, մեկի ձեռքը ավել, մյուսինը` բահ...
քահ-քահ-քահ...
Չեք սիրում դուք ոչ քաղաքը, ոչ մեզ, ոչ էլ իհարկե այս երկիրը:

Ոչ Մհեր Մկրտչան, ոչ Չարենց... Ոչ քար, ոչ հող... Ոչ այդ հողի արյունը:
Չեք լսում դուք հողի կանչը, խոսքը:  
Անապատում վազող անարմատ փշերի պես:
Տեղավորվել եք ուղղակի: 
Գոհ ու ինքնագոհ: Առանց կասկածի վախի:

Փոշմանեցի. Կանեմ նկարներ: Չգիտեմ էլ ինչ անեմ

Հ.Գ.- Հա, ու ամենավատը` այլևս ես էլ ձեզ չեմ սիրում. Այ այդպիսի կորուստներ ունեք, պարոնայք գավառականներ, Երևի չեք էլ կասկածում:

ասա Ով է գովազդդ-ասեմ Ով ես դու, ահաբեկիչների հետ չեն բանակցում, բառ չունեմ, գյուտության ու կռտության, Ցեղասպանություն, պյուռոսյան, Օպերացիա Թմբուկ, օտարալեզու, genocide, էլիտարներ և գավառացիներ, քարկտիկ, Ամառային-կինոՄոսկվա, գորշ մասսա, սերոբ, յութուբիստներ, նորտեգ` թրք, Երևան, խոտան

Previous post Next post
Up