Nov 27, 2012 20:32
Ե՞րբ: Երբ ճիշտ չլինեմ,
Ու կամ թե` հեշտ.
Երբ նեղ լինես ու ես էլ բեռ,
Չունենանք բառ ու չլռենք.
Վաղ չունենանք, մոտ չլինենք,
Տարբեր լինենք` չհասկանամ,
Ճաշս աղի, խոսքս` լեղի…
Հարմար չգամ, վզիցդ կախ…
հնար չունենաս,
լինես ազատ …
Կամ մութ լինի, կամ չերևամ:
Ու երբ` լինեմ վերջին մեկը
Իմ ընտրես-ով,
Ու չլինեմ վերջին մեկը`
Ինձնից լավը` միլիոններով…
Դու ինձ ընտրես:
բան
Leave a comment
Comments 12
Reply
Reply
Reply
Կնոջ:
Սիրտ...
Reply
:) Լավն է: Շեշտերը փաստորեն թողնում ես մեզ... «Դու՛ ինձ ընտրես»: «Դու ի՛նձ ընտրես»: «Դու ինձ ընտրե՛ս»: «Դու: Ինձ: Ընտրես»: ...
P.S. Վերջերս մտածեցի, որ հայերենը հանճարեղ լեզու է: ՍԻրո լեզու է: Որ մի լեզվով սերդ կարող ես այդքան տարաբնույթ հնչերանգներով ու իմաստներով արտահայտել: Նկատե՞լ ես(Ես սիրում եմ քեզ: Քեզ սիրում եմ ես: Սիրում եմ ես քեզ: Ե՛ս եմ քեզ սիրում: Ես քե՛զ եմ սիրում: Ես սի՛րում եմ քե՛զ: Ես: Սիրում եմ: Քեզ: Քեզ ե՛ս եմ սիրում: Քեզ եմ ես սիրում: Եվ այլն:) «Դու ինձ ընտրես»-ն այդ շարքից է: Քո խորը անշեշտ մեկնաբանությամբ ամեն մեկին իր շեշտն է բումերանգվում... Շնորհակալություն...«Երբ նեղ լինես ու ես էլ բեռ»...
Reply
հա. այդքան երանգ ու հնարավորություն... Մարդուն հարգող լեզու է. ազատություն է, որ տալիս է Ճ
Շնորհակալ եմ...
Reply
Reply
Leave a comment