Nov 27, 2012 20:32
Ե՞րբ: Երբ ճիշտ չլինեմ,
Ու կամ թե` հեշտ.
Երբ նեղ լինես ու ես էլ բեռ,
Չունենանք բառ ու չլռենք.
Վաղ չունենանք, մոտ չլինենք,
Տարբեր լինենք` չհասկանամ,
Ճաշս աղի, խոսքս` լեղի…
Հարմար չգամ, վզիցդ կախ…
հնար չունենաս,
լինես ազատ …
Կամ մութ լինի, կամ չերևամ:
Ու երբ` լինեմ վերջին մեկը
Իմ ընտրես-ով,
Ու չլինեմ վերջին մեկը`
Ինձնից լավը` միլիոններով…
Դու ինձ ընտրես:
բան