Երբ ինձ ընտրես

Nov 27, 2012 20:32

Ե՞րբ: Երբ ճիշտ չլինեմ,
Ու կամ թե` հեշտ.

Երբ նեղ լինես ու ես էլ բեռ,
Չունենանք բառ ու չլռենք.
Վաղ չունենանք, մոտ չլինենք,
Տարբեր լինենք` չհասկանամ,
Ճաշս աղի, խոսքս` լեղի…
Հարմար չգամ, վզիցդ կախ…
հնար չունենաս,
լինես ազատ …

Կամ մութ լինի, կամ չերևամ:
Ու երբ` լինեմ վերջին մեկը
Իմ ընտրես-ով,
Ու չլինեմ վերջին մեկը`
Ինձնից լավը` միլիոններով…

Դու ինձ ընտրես:

բան

Leave a comment

Comments 12

Ե՞րբ: Երբ ճիշտ չլինեմ, Ու կամ թե` հեշտ. anushanahit November 27 2012, 17:24:03 UTC
Հուզվեցի:Խելոք մտքեր են:

Reply

Re: Ե՞րբ: Երբ ճիշտ չլինեմ, Ու կամ թե` հեշտ. khlurd November 27 2012, 19:09:23 UTC
անտրամաբանական մտքեր են Ճ

Reply

Re: Ե՞րբ: Երբ ճիշտ չլինեմ, Ու կամ թե` հեշտ. anushanahit November 28 2012, 05:19:25 UTC
Անտրամաբանական մտքեր են?Կոմպլիմենտներ ես ուզում?Իրոք անսպասելի,յուրահատուկ մտածել տվող մտքեր են;Սիրուն ես գտել:Շատ սիրուն:

Reply

Re: Ե՞րբ: Երբ ճիշտ չլինեմ, Ու կամ թե` հեշտ. khlurd November 28 2012, 05:23:14 UTC
կնոջ սիրտա, էլի, Ան ջան

Կնոջ:
Սիրտ...

Reply


nrbakert_tashuk November 27 2012, 18:05:32 UTC
... Դու ինձ ընտրես... էհ... ավելացրու՝ Դու ինձ ընտրես: Չվախենաս:

:) Լավն է: Շեշտերը փաստորեն թողնում ես մեզ... «Դու՛ ինձ ընտրես»: «Դու ի՛նձ ընտրես»: «Դու ինձ ընտրե՛ս»: «Դու: Ինձ: Ընտրես»: ...

P.S. Վերջերս մտածեցի, որ հայերենը հանճարեղ լեզու է: ՍԻրո լեզու է: Որ մի լեզվով սերդ կարող ես այդքան տարաբնույթ հնչերանգներով ու իմաստներով արտահայտել: Նկատե՞լ ես(Ես սիրում եմ քեզ: Քեզ սիրում եմ ես: Սիրում եմ ես քեզ: Ե՛ս եմ քեզ սիրում: Ես քե՛զ եմ սիրում: Ես սի՛րում եմ քե՛զ: Ես: Սիրում եմ: Քեզ: Քեզ ե՛ս եմ սիրում: Քեզ եմ ես սիրում: Եվ այլն:) «Դու ինձ ընտրես»-ն այդ շարքից է: Քո խորը անշեշտ մեկնաբանությամբ ամեն մեկին իր շեշտն է բումերանգվում... Շնորհակալություն...«Երբ նեղ լինես ու ես էլ բեռ»...

Reply

khlurd November 27 2012, 19:11:40 UTC
չվախեենաաաս... Ճ

հա. այդքան երանգ ու հնարավորություն... Մարդուն հարգող լեզու է. ազատություն է, որ տալիս է Ճ

Շնորհակալ եմ...

Reply

nrbakert_tashuk November 28 2012, 04:28:00 UTC
:)Հարյուր տոկոս:))) Հետն էլ սեռական խտրականություն չի պարտադրում դարերով՝ he/she, он/она՝ ՆԱ, և միայն ՆԱ: Ոնց քոչվորները չադրայավոր սարքեցին ողջ ազգը... հատկապես տղամարդկանց:

Reply


Leave a comment

Up