Աստված այլ ելք չուներ

Dec 06, 2011 17:37

Մտածում եմ` այն, ինչ տրված է մեզ, տրված է այնպես, որ ի զորու լինենք հասկանալ ԱՍՎԱԾԸ։ 
Մտածում եմ` որն է այն սանձը... չափանիշը...  ջրի կաթիլի պես` սահման ձգող լարվածությունը, թեկուզ` մտրակը, որ մարդուն ստիպում է, հիշեցնում է, «ստիպում է», չի մոռացնում ձեռք մեկնել կամ տեսնել կամ փորձել հասկանալ կողքինին՞՞՞

Մտածում եմ` այն( .................................. )

ԲԱՐԵՎ, եզրահանգում, ես ձեզ ասում եմ` կգա ոգու սով, ՁԻ, ՏՈՒՆ

Leave a comment

Comments 20

anas_lench December 6 2011, 14:21:00 UTC
հա

Reply

anas_lench December 6 2011, 14:23:58 UTC
ու մտքում քմծիծաղում ա` էրեխու հիվանդությունը կանցնի, ձերը` ծը...

Reply

khlurd December 6 2011, 14:25:10 UTC
հա

Reply


hayzak December 6 2011, 15:03:46 UTC
ասում են ամեն մեկին էնքան որ հաստատ կկարողանա տանել
ուրեմն պետք է թույլ լինել ՞՞՞
մեկին մի քարի ծանրություն, հետո մի հատ էլ, հետո մի սար մեջքին/հոգուն/սրտին... բայց ախր դիմանումա է, ախր պինդա է
ու արդեն կանտրոլնի վыստրելը-«հը՞, կդիմանա՞՞՞...

Reply

khlurd December 6 2011, 15:21:43 UTC
չէ
չկա տենց բան. որ էնքան, ինչքան կարող է

ինչ հասավ` հասավ

նույնիսկ` չսիրած մարդու մեղքի բաժինը կարող է հասնել

Reply


mar_amirchanyan December 6 2011, 18:31:17 UTC
կատարվելիքի իմաստը միշտ հասկանում ես վերջում, արդյունքներով

հ.գ. էս երկու օր է, մտմտում եմ հոբի գրքի մասին, պատժի ու հատուցման մասին
հետաքրքիր համընկավ..

Reply

khlurd December 6 2011, 19:03:58 UTC
անմեկնելի են ուղիները Աստծո...

Հոբի պատմությունը մարդ վախենում է հիշել...
Մի տանիր մեզ ի փորձություն:

Մտածում եմ... հավատում եմ` Աստված չի պատժում. կա աշխարհ, իր օրենքներով ու այն «աշխատում» է ինքն իրեն. իրական աշխարհը անկանխատեսելի է, մարդու պես, մաթեմատիկա չի:

Երբ մարդը իր կամքով կամ հավատով խախտում է համակարգը, գալիս է շնորհը. բայց դա էլ է անկանխատեսելի` չկա երբ, որտեղ ու ինչքան

տիեզերք

կամ Հոբի ներողամտությունը հայցելը. արդարների ներումը հայցելը....
Աստված այնքան մեծ է, որ հիշեցնում է` ես ամեն մեկիդ մեջ եմ. ներում ես ուզում, փնտրիր ու խնդրիր այն կողքինիցդ

սա է

այլապես մարդկությունը վաղուց սպառված կլիներ` բացարձակ լավ, ասել է` անհասկանալի ճահիճ, կամ վատ`մեռած մահացած...

սենց

երևի

Reply

mar_amirchanyan December 6 2011, 19:57:17 UTC
ասածներիդ հետ լրիվ համամիտ եմ..
մի հետաքրքիր բան կա. քանի դեռ մեջն ես, կիզակետում ես, բաաան չես տեսնում, քեզ թվում է Աստված աշխարհի հետ միասին քո դեմ է
այնինչ դու նախշի միայն մի փոքր հատվածն ես տեսնում, և ամբողջականն ու նաև գեղեցիկը աչքերիդ թաքնված է, չես տեսնում
ժամանակը մինչև չանցնի, մեջդ ինչ ինչ որակներ չփոխվեն, չես հասկանա
տարիներ առաջ "ում սիրում է, նրան փորձում է" արտահայտությունն ինձ հունից հանում էր, հիմա հասկանում եմ..

հ.գ. ԿՄ-ս լավ չի աշխատում(
Բլեյքի նկարներն են դուրս հանել, Հոբի գրքի նկարազարդման, ու չեմ կարողանում տեղադրել(

Reply


palomira December 6 2011, 19:06:00 UTC
ուղղակի մարդ միշտ իրա ունեցածը համեմատում ա կողքինի ունեցածի հետ ու սովորաբար կողքինինը ավելի լավն ա թվում:

Reply

khlurd December 6 2011, 19:08:04 UTC
չէ...
էնքան էլ չէ

http://khlurd.livejournal.com/457057.html

Reply

palomira December 6 2011, 19:13:51 UTC
:ՃՃՃՃՃՃՃՃՃ

Reply

khlurd December 6 2011, 19:15:23 UTC
.

լավ, բեր ասեմ` հա, էլի Ճ

Reply


Էշացա` Իսկ եթե տվել է, որ իմանա, թե էդ երեխայի կողքը մարդ anushanahit December 13 2011, 06:11:58 UTC
Հաստատ :
Ասեմ,երբ դժվար ա,իրոք հարց ա ծագում- ինչի հենց ինձ...ինչի էսքան շատ....Բայց հետո գտնում ,համեմատում էս-ու քոնը մոռացած ուզում էս ուրիշին հասնել,օգնել:
Հետո ասեմ,հոգսը,դարդը իմաստացնում ա,խորություն ա տալիս մակերեսին....
Իսկ մակերեսի խորությունը արդեն գտած վիճակ ա:

Reply


Leave a comment

Up