Աստված այլ ելք չուներ

Dec 06, 2011 17:37

Մտածում եմ` այն, ինչ տրված է մեզ, տրված է այնպես, որ ի զորու լինենք հասկանալ ԱՍՎԱԾԸ։ 
Մտածում եմ` որն է այն սանձը... չափանիշը...  ջրի կաթիլի պես` սահման ձգող լարվածությունը, թեկուզ` մտրակը, որ մարդուն ստիպում է, հիշեցնում է, «ստիպում է», չի մոռացնում ձեռք մեկնել կամ տեսնել կամ փորձել հասկանալ կողքինին՞՞՞

Մտածում եմ` այնգիտակցությունը, որ Աստված ցավ-ուրախություն-կարող-անկարող-ը բոլորից վերցնում ու անընտրել  ու անհասցե է հետ վերադարձնում։

Ուրիշ կերպ, թե ինչու ամեն մեկը նայի իր ներսը, կամ դուրս ու կողքն ու կողքինի ներսը` չկա։
Ոնց մտածում եմ` սրան եմ հասնում։

Հը՞՞՞
Հը. Գը.- Ամեն մեկն էլ կանգնում է ինչ-որ բանի առաջ, դժվարին, ու հարցնում` բայց ինչու ես՞՞՞
Մարդ կա, կարող է գտնի, թե ինչու ինքը, մարդ կա` չգտնի... գտնող-չգտնող մտածեն` իսկ երեխաներն այդ դեպքում ինչու՞՞՞

Հ.Գ.Գ.- Մեկը միշտ բողոքում է, թե` այ Աստված ջան, ինչու ես իմ խաչն էսքան մեծ ու ծանր արել՞՞՞
Վերջը Աստված ասում է` ըհը, մտի էս սենյակը, ընտրի` որն ես ուզում։
Էս մարդը մտնում է մի սենյակ, որտեղ լիքը խաչեր կան` մեծ, փոքր, զարդերով, աննախշ... երկար փնտրելուց հետո մի ամենափոքրը վերցնում է, թե` Սա եմ ուզում։
Աստված ասում է` Դա էլ հենց քոնն էր։

Ինչ եմ ուզում ասել. Եթե միայն այս առակին նայենք, հաստատ կգանք մտքին, թե` Ով ինչ ունի, արժանի է դրան։
Բայց էդ չի մարդս։
Մարդն ավելին է. ու մարդ է կողքիններով։
Իր վերաբերմունքով կողքիններին ու մյուսներին։
Իր թաքուն վերաբերմունքով էլ...

Ով ինչ ունի, արժանի դրան-ը փչացնում է մարդուն։ 
Իսկ մարդս փոքր է ու սխալական, թույլ է ու մոլորվող։ 
Դրա համար էլ` Բոլորից վերցնում ու բոլորին է ցանում` ումը ում պատահի. երբևէ...

Թե չէ` Հիվանդությունը որ տվել է էդ երեխային Աստված, ուրեմն ուզում է, որ էդ երեխան մահանա,- ասում է։
Էշացա` Իսկ եթե տվել է, որ իմանա, թե էդ երեխայի կողքը /կողքըըըըը .../ մարդ կա, թե չէ՞՞՞,-ասում եմ։

ԲԱՐԵՎ, եզրահանգում, ես ձեզ ասում եմ` կգա ոգու սով, ՁԻ, ՏՈՒՆ

Previous post Next post
Up