վարժեցված մտախավի, գերիների և տերյանական հասարակության մասին

Oct 17, 2011 20:34

Դե, dabavog -ի գրառումը ուրախացրեց մի այլ կերպ. Մտավորականների ակումբի գաղափարը զարգացած օեկ-ի մտագալարության հետևանք որպես տանելի կլիներ, եթե վերջնականապես բարձր հովանին չխնդցներ. Արա Աբրահամյանը` բարձր հովանի։

Երևի որտեղ նախագահ են տեսնում, մտածում են` ըհը, բարձր բախտներս բերեց։ 
Եվս մի քիչ, ու ՀԿ-ի նախագահն էլ բարձր կհովանի գլխներիս։
Չնայած` ... ( .................. )

ապակի, սահման

Leave a comment

Comments 35

watumiaji October 17 2011, 16:03:21 UTC
///Ես ցավով հասկացա հանկարծ, որ խնդիր լուծում են հիստերիկները։ ///

...Խոհեմները հիստերիկների հետ գաղտնի կոալիցիայի մեջ են, մինչդեռ հիստերիկները խոհեմներին համարում են թշնամի ...

... հիստերիկները ի սկզբանե արհամարհված են ...

... իսկ եթե չեն արհամարվում, ապա տրվում են հիստերիան փարատող կարճ դարմաններ ...

... հիստերիկները շարժվում են ատելությամբ, նրանց թվում է, որ չկա մարդը, հաղթել են դիմացինին, ուրեմն խնդիրը լուծել են ...

... խոհեմները հաճախ օգտվում են հիստերիկներից, ու առաջ տանում լուծումներ ...

... խոհեմները չեն երևում, նրանք հիստերիկ չեն ...

... սակայն հիստերիկները երբեմն խանգարում են ...

Իհարկե հիստերիկ չի, բայց նման էպիզոդներ կան: նայիր Աննան և թագավորը ֆիլմը

Reply

khlurd October 17 2011, 17:10:32 UTC
ինչու՞՞ կան պաթոլոգիկ հիստերիկներ՞՞՞
կամ` հասարակությունը հարց լուծող է՞՞՞
ՀԿ-ներով՞՞՞
կամ` կան պաթոլոգիկ խելամիտներ՞՞՞
հիստերիները աջ, խելամիտները` ձախ

ես այսօր հիստերիկ եմ ուրեմն

Reply

watumiaji October 17 2011, 17:15:24 UTC
չէ, ուղղակի աբստրակտը հեշտացնում է մտածել, արտահայտվել:
Իմ մեջ էլ երկուսը կան ու իրար հետ կռվում են ...
թեպետ կան պաթոլոգիկ հիստերիկներ, բայց պաթոլոգիկ խելամիտը երևի առավել վտանգավոր է, նա մարդ չէ այլևս ...

Reply

khlurd October 17 2011, 17:16:38 UTC
+ միլիոն
էդ եմ ասում
իսկ լենտաս լուռ է...

Reply


mar_amirchanyan October 17 2011, 16:38:34 UTC
//Բայց եթե մի բան ասելուց առաջ մտածում ենք, թե` բա ինչ կասեն ազրները... ու մարդուն թողնում ենք կողքի... Մենք էլ ենք վարժեցված. Թեկուզ` ակամա վարժեցված։ Մենք էլ գերի ենք ազրներին։//

Այնքան ճիշտ ես..
Միայն մի բան ասեմ. էդ ցավը գոռալու ձևի մեջ էլ երևում է

Ես էլ մոլորված եմ, ես էլ չգիտեմ
Խնդիրը կա, լուծել է պետք, ոչ թե երեքռուբլիանոց լաց տալ
Մյուս կողմից էլ, երեխան մինչև չլացի, կաթ տվողն ով ա՞

Ես էլ մոլորվել եմ, չգիտեմ, Խլուրդ..

Reply

watumiaji October 17 2011, 16:46:28 UTC
բայց ինչու՞ մոլորվել
Ուղղակի պետք է քննադատել բանակում տիրող վատ բարքերը ու երևույթները, բայց ոչ բանակը:
Հիստերիկները մինչև այժմ քննադատել են բանակն ամբողջությամբ, ընդհուպ մինչև կոչելով այն՝ մարդասպանների բանակ: Այսպես մենք միայն մեր պապ ու տատերին մորթող ասկյարների բանակն էինք կոչել:
Ու քանզի թիրախը ընտրել են բանակը, այլ ոչ այդտեղ տիրող բարքերն ու խնդիրները, ստիպված սկսում ես շփոթվել, «ազերներին գերի ես դառնում»:

Մտիր ֆեյսբուքի «բանակն իրականում» էջը ու սիրտդ համ կցավա, համ կխառնի: Այդքան ատելություն ու հիստերիա, ու ոչ մի խոհեմություն: Միթե՞ իրավապաշտպանությունը հավասարազոր է բանակ քլնգելուն: Այստեղէ , որ քեզնից անկախ իջնում ու հավասարվում ես վովա գասպարյանի մակարդակին, ու մտածում «երևի շուխուր գցելու գրանտ են ստացել» անունն էլ դրել են "raising public awareness". Կարևորը շուխուրն է ...

Reply

mar_amirchanyan October 17 2011, 16:53:55 UTC
մտել եմ, տեսել եմ, նյարդայնացել եմ, լացել եմ
դա հիստերիկություն չէ, դա ուրիշ բան է..........

հիստերիկությունը ցավից ճչալն է, խոհեմությունը՝ լռելն ու ելք ու լուծում փնտրելը

բայց մեկ մեկ ճչալ պետք է, անհրաժեշտ է
որ հասարակության ցավի շեմը առողջ մակարդակի վրա լինի

Reply

watumiaji October 17 2011, 17:09:47 UTC
Երևի բալանս է պետք, խոհեմության ու հույզերի ճիշտ բալանս: Դու լացել ես, ճչացել ես, սակայն ինձ հետ խոսում ես: իսկ այդ խմբում եթե մի բառ գրեմ, ինձ կանպատվեն և դուրս կվռնդեն, կհամարեն պրովոկատոր:

Բերեմ այդտեղից հատված «Մի գաղտնիք էլ կա,հարգելի կանայք չվիրավորվեք հանկարծ,բայց տղամարդիկ վախենում են կնոջ լաչառությունից,մենք իհարկե լաչառ չենք....ճճճճճճճճճճճ»

Ես միշտ անտարբեր եմ եղել լաչառությանը, երևի դրանց բախտը բերել է, որ պաշտոնյա չեմ ...

Reply


hayzak October 17 2011, 21:12:24 UTC
վախ...

Reply


ahousekeeper October 18 2011, 06:02:07 UTC
Սեյրանը խրամատներում ոչ մեկ, ոչ էլ երկու ամիս է ապրել։ Ոտքն էլ կազինոյում չի կորցրել... Բայց նույնիսկ եթե գնար խրամատներ ապրելու, միանգամից հիստերիկան կսկվեր. «Պոպուլիզմ է, էժան աչոկներ է հավաքում»։

Reply

khlurd October 18 2011, 06:04:05 UTC
ինչ կապ ունի ինչ կասեն՞՞
կազինոն էլ չհասկացա

Reply

ahousekeeper October 18 2011, 08:33:03 UTC
> ինչ կապ ունի ինչ կասեն՞՞

Ի՞նչ կապ ունի դու հիմա ինչ ես ասում։

Reply

ahousekeeper October 18 2011, 10:37:13 UTC
Ջնջածդ մեկնաբնությունը չեմ կարող կարդալ, ներող :) Եթե կարևոր էր, խնդրում եմ որպես երկտող ուղարկել։ Կամ էլ ՖԲ-ի չատով։

Reply


anushanahit February 23 2012, 20:10:05 UTC
Ես մի քանի օր առաջ գեներալներ տեսա հեռուստացույցով ու մտածում եմ- փառք աստծո,որ սրանք չեն Օհանյանի տեղը:Հավատա- մեկի դեմքին ամեն ինչ գրված էր,կարդացի ու սահմռկեցի:

Reply


Leave a comment

Up