վարժեցված մտախավի, գերիների և տերյանական հասարակության մասին

Oct 17, 2011 20:34

Դե, dabavog -ի գրառումը ուրախացրեց մի այլ կերպ. Մտավորականների ակումբի գաղափարը զարգացած օեկ-ի մտագալարության հետևանք որպես տանելի կլիներ, եթե վերջնականապես բարձր հովանին չխնդցներ. Արա Աբրահամյանը` բարձր հովանի։

Երևի որտեղ նախագահ են տեսնում, մտածում են` ըհը, բարձր բախտներս բերեց։ 
Եվս մի քիչ, ու ՀԿ-ի նախագահն էլ բարձր կհովանի գլխներիս։
Չնայած` ... էլի հիշեցի ՀԿ նախագահի ոգևորված ակումբացումը նախարարության աշխատողի առաջ, թե` Դուք, որպես մեր վերադաս...

Որս է մտավորականը, եթե պիտի հովանու տակ լինի՞՞՞ 
Միտքը` հովանու տակ... Էդ է, էլի` վարժեցված մտախավ։
Թող բացեն ոչ պրոֆեսիոնալ մտավորականների ակումբ. Ակադեմիկները այնտեղ տեղ չունեն։ 
Ակադեմիկներ, ֆուտբոլ սիրեք, ֆուտբոլ....
-------
Հաջորդ բանը, որ ուզում եմ գրել. Մտածում եմ` շատ չծանրանամ հասարակությանս վրա բանակի թեմայով... Բայց ասեմ` նայում եմ մեզ, հասարակությանս, նայոււււմ, ... Մենք գերի ենք. Առանց պատերազմելու արդեն գերի ենք։ Ազրներին երևի։ Բայց եթե մի բան ասելուց առաջ մտածում ենք, թե` բա ինչ կասեն ազրները... ու մարդուն թողնում ենք կողքի... Մենք էլ ենք վարժեցված. Թեկուզ` ակամա վարժեցված։ Մենք էլ գերի ենք ազրներին։

... Այստեղ` Հ.Գ.- Ես Սեյրան Օհանյանի տեղը լինեի /լավ է, որ տեղը չեմ/, մի ամիս կապրեի խրամատներում. էլի խրամատներում։ 
-----------
Էլի բան եմ ուզում ասել։ 
Նվնվացող հասարակության մասին։ 
Կամ` հիստերիկների։
Կամ` խոհեմների։

Ես ցավով հասկացա հանկարծ, որ խնդիր լուծում են հիստերիկները։ Եթե բանը խոհեմության մեջ լիներ, հիստերիկություններից հետո չէր գա որևէ մանր լուծում, այլ` կարվեր ժամանակին։

Այնպես որ, ցավոք ու ի զարմանս, թող լինի նվնվոց։ Որ իմացվի, թե ինչ է ուզում ու ինչու է ցավում հասարակությունը։ 
Հ.Գ.-Հասարակություն, բան ուզի, լացի, խնդա, ... Ապրի, էլի։ Թպրտա։ Շնչի։ Չխոհեմանաս։ Չգորշանաս։ 
-------
Էլի Հ.Գ.- Լինում են ոչ գորշ դիլետանտներ՞՞՞
Հավանում եմ իրենց։ Որ գալիս են երեխայի պես, տաղանդավոր, ու ասում-անում են մի բան, ինչ ոչ մի տեղ գրված չէ։
Ոչ մի գորշ գրքում։

ապակի, սահման

Previous post Next post
Up