Վերջակետերի մասին

Apr 03, 2011 13:36

Դե, սկսել եմ  :-ից հետո փոքրատառ գրել:
Խղճի խայթ չեմ զգում, բայց Մաշտոցին շուտ-շուտ եմ հիշում:
Ու` վրացերենի այբուբենը. Որ չունի մեծատառեր...

Հիմա մտածում եմ` վերջակետը ով է հնարել՞՞՞ Կարելի է իհարկե փորփրել-կարդալ, բայց հետաքրքիր է, որ չեմ մտածել էդ մասին:
Էլ ում վերջակետն է մերինի պես  երկու կետ` :
Վրացիներինը մի կետ է ոնց որ...

... ԲԱՐԵՎ, գիր, շառից-փորձանքից հեռու

Leave a comment

Comments 32

mar_amirchanyan April 3 2011, 08:58:10 UTC
Ջան, չգիտեմ..

Reply

khlurd April 3 2011, 09:02:45 UTC
ուֆ...

Reply


(The comment has been removed)

khlurd April 3 2011, 09:04:27 UTC
Մերը հիմնավոր վերջակետ է:
:
Վերջակետը... վերջակետ է:
Դուրըս գալիս է ՃՃՃ
բայց երբվանից, ոնց... չգիտեմ...

Reply

(The comment has been removed)

ըհը ՃՃ khlurd April 3 2011, 09:12:22 UTC
Տղամարդու ասած է` : ու վերջ Ճ

Reply


hayzak April 3 2011, 10:12:17 UTC
ըհը, ես էլ, գրում եմ մենակ փոքրատառերով.ալարում եմ:)

Reply

khlurd April 3 2011, 10:16:58 UTC
ալարելը` դեռ պիտի մրցվենք Ճ
բայց տեսնում ես, չէ՞ էս վերջակետ հնարողը ինչ աշխատասեր է եղել. կրկնակի էլիտար վերջակետ:

Reply

hayzak April 3 2011, 10:56:49 UTC
մրցվենք )))
իմ պոստերում էդ վերջակետն էլ եմ ալարում դնեմ
ավելի լավ է անցնեմ նոր տող, մի ճտոց է )))
մերն ուրիշ է սկզբունքը եղել է դեռ վաղնջական ժամանակներից )))

Reply

khlurd April 3 2011, 16:45:39 UTC
ես էնքան եմ ալարում, որ ուտելուց որ ալարս գալիս է, ալարում-չեմ անցնում չուտելուն...

Reply


javakhk April 3 2011, 10:52:33 UTC
> Էլ ում վերջակետն է մերինի պես երկու կետ` :

Եբրայերենի:

Reply

khlurd April 3 2011, 10:53:37 UTC
Հա՞՞՞
տեղ կա կարդալու՞՞՞ թե մեխանիկական գրքերից ես կարդացել՞՞՞

Reply

javakhk April 3 2011, 12:12:11 UTC
Մի առիթով թերթում էի եբրայերեն ՀԻն Կտակարանը: Այդ ժամանակ նկատեցի:
http://college.wfu.edu/religion/wp-content/uploads/AncientHebrewText.jpg

Reply

khlurd April 3 2011, 12:46:14 UTC
Շնորհակալ եմ ՃՃ
ցեց ընկավ ջանս
տեսնես խազերի մասին վերլուծություններում կլինի առոգանության նշանների մասին՞՞՞
հաստատ լիքը տեղ կա, ուղղակի չեմ մտածել առաջ...

Reply


penline April 3 2011, 11:25:04 UTC
լօլ ես էլ երեկ վերջակետի էի մտածում, պոստս գրելիս... բայց մի քիչ այլ ուղղությամբ... նկատեցի, որ վերջակետի փոխարեն շատ հաճախ օգտագործում եմ 3 կետ ...:Ճ

Reply

khlurd April 3 2011, 11:47:52 UTC
ես երեք կետ վաղուց չեմ օգտագործում` երկու, չորս, հինգ, մեկ-մեկ` բացատ ու էլի չորս, բան...

Reply


Leave a comment

Up