Վերջակետերի մասին

Apr 03, 2011 13:36

Դե, սկսել եմ  :-ից հետո փոքրատառ գրել:
Խղճի խայթ չեմ զգում, բայց Մաշտոցին շուտ-շուտ եմ հիշում:
Ու` վրացերենի այբուբենը. Որ չունի մեծատառեր...

Հիմա մտածում եմ` վերջակետը ով է հնարել՞՞՞ Կարելի է իհարկե փորփրել-կարդալ, բայց հետաքրքիր է, որ չեմ մտածել էդ մասին:
Էլ ում վերջակետն է մերինի պես  երկու կետ` :
Վրացիներինը մի կետ է ոնց որ...

... ԲԱՐԵՎ, գիր, շառից-փորձանքից հեռու

Leave a comment

hayzak April 3 2011, 10:12:17 UTC
ըհը, ես էլ, գրում եմ մենակ փոքրատառերով.ալարում եմ:)

Reply

khlurd April 3 2011, 10:16:58 UTC
ալարելը` դեռ պիտի մրցվենք Ճ
բայց տեսնում ես, չէ՞ էս վերջակետ հնարողը ինչ աշխատասեր է եղել. կրկնակի էլիտար վերջակետ:

Reply

hayzak April 3 2011, 10:56:49 UTC
մրցվենք )))
իմ պոստերում էդ վերջակետն էլ եմ ալարում դնեմ
ավելի լավ է անցնեմ նոր տող, մի ճտոց է )))
մերն ուրիշ է սկզբունքը եղել է դեռ վաղնջական ժամանակներից )))

Reply

khlurd April 3 2011, 16:45:39 UTC
ես էնքան եմ ալարում, որ ուտելուց որ ալարս գալիս է, ալարում-չեմ անցնում չուտելուն...

Reply

hayzak April 3 2011, 18:06:05 UTC
էնքան եմ ալարում, որ պոստերս մի տող են դառել.)

Reply

khlurd April 3 2011, 18:12:44 UTC
Ես էնքան եմ ալարում, որ լուլտը ձեռքս, Հ2 միացրած, մատս կոճակին... բայց ալարում եմ սեղմեմ:

Reply

hayzak April 3 2011, 18:15:20 UTC
էնան եմ ալարում, որ մի հատ ռեզյումե չեմ գրում գործի անցնեմ
լուրջ(

Reply

khlurd April 3 2011, 18:18:09 UTC
վաաաաաաաաաաայ՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞
դու կրեցիր:
ձայնային ֆայլով ուղարկի, հավաքեմ, հետ ուղարկեմ

Reply

hayzak April 3 2011, 18:19:27 UTC
ջանըմ, գիտես էդ չեմ ալարի:)))

Reply

khlurd April 3 2011, 18:22:04 UTC
վաղը զանգեմ, թելադրի հավաքեմ Ճ
տանջեմ, չդիմանաս ցավին, հաղթահարես ալարը, ասես.. ասենք` դու ցավի դիմացող ես:

բա ինչ կա էլ՞՞՞
էէէ, թույլ տեղիս կպար, ես նաղդ հաղթող էի էս մրցույթում

Reply

hayzak April 3 2011, 18:24:09 UTC
պատկերացնում ես, Խլուրդին հաղթեցի, ում ասեմ չեն հավատա.նշելա պետք:)))
ես մի նենց ալարել էի պահել վերջի համար, որ հաստատ կկրեի:)))

Reply

khlurd April 3 2011, 18:28:18 UTC
ես տակը անելը մտածեցի, բայց հետո նայեմ` Հ2-ը ավելի թույն ա:

Reply

hayzak April 3 2011, 18:31:49 UTC
չէ...
էս մեկին ինչ կասես՞
էնքան եմ ալարում, որ ալարում եմ երջանիկ լինել

սրան ձեն չէիր հանի հաստատ...)

Reply

khlurd April 3 2011, 18:38:31 UTC
.

ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ

Reply


Leave a comment

Up