Կրծողները վրա են տվել - անձնական

Mar 31, 2011 18:54

Մի ծաղիկ, երկու ծառ։ 
Ծառերս երեկ լվացի, տերևները հատ-հատ մաքրեցի, բայց կանաչը դուրս չի գալիս... Ախր ութ ամսեկան են նոր-նոր։ 
Մի բան պիտի անել։ Ինչ` չգիտեմ։ 
Հա` ու ժառանգաբար ինձ հասած կալաների վրա կա դրանցից։
Այ, սրանցից. ( ...զզվելի է. ըխկ... լուրջ, եթե զզվող եք, չնայեք։ )

սերկևիլ-նուռ, լուսանկար, զ-ով tag չունեի..., շառից-փորձանքից հեռու

Leave a comment

Comments 35

mar_amirchanyan March 31 2011, 14:01:17 UTC
Բարլուս:Ճ
Սրանք ի՞նչ են:
Թե միջատներ են, ես ծխախոտի փոշի եմ ավելացնում ծաղիկների հողին:

Reply

khlurd March 31 2011, 14:25:24 UTC
միջատներ են ոնց որ, միտեսակ թաղանթ են սարքում ոնց որ ու մտնում մեջը։
փափուկ, զզվելի...

փորձեմ Ճ ծխողներին լավ աչքով նայեմ այսուհետ Ճ

Reply

mar_amirchanyan March 31 2011, 14:26:22 UTC
տերևի փոշին, Խլուրդ:
տերևը լավ մանրացրու ու շաղ տուր ծաղկի տակ

Reply

khlurd March 31 2011, 14:38:45 UTC
աա։
ուրեմն` թող իրենք հաշվեն տուփի քանակությունն ու մտածեն Ճ

Reply


mar_amirchanyan March 31 2011, 14:26:42 UTC
բայց ավելի լավ է մասնագետ ճարես..

Reply


shatakh March 31 2011, 14:28:19 UTC
Մասնագիտացված խանութներ կան,(օրինակ Արշակունյացի վրա Ջերմուկ Գրուպի դւմաց)ուր կարող ես տանել տերևը և ախտորոշում ու բուժման մասին խորհուրդներ ստանալ(նաև անվճար):Պտղատու ծառ լիներ,կասեի ինչ անես:Դեկորատիվ ծառերի ու ծաղիկների համար կան յուրահատուկ բուժման միջոցներ,որոնք տարբերվում են ընդհանուր միջոցներից:

Reply

khlurd March 31 2011, 14:40:22 UTC
մեկը նռնենի է. սովորական սերմից աճեցրած։
մյուսը փողոցի ինչ որ ծառ, «դվառնյագա» Ճ

Շնորհակալ եմ. յա կգտնեմ, յա կկորեմ։

Reply

shatakh March 31 2011, 14:51:50 UTC
Կորելու բան չկա,կրկեսից դեպի Սուրմալուի տոնավաճառ տանող ճանապարհին է,մի 100 մետր երկարությամբ դրսով ծառ ու ծաղիկ ա դրված:Շատ բարեհամբույր աշխատողներ են,ի դեպ:
Իսկ նռնենու վրա էս նույն միջատների առկայությունը մի քիչ անհավատալի է.պիտի որ սև,փոքր միջատներ լինեն:
Կալայի վրայի էդ տիզերը ծծում են հյութը,դրանից էլ կանաչը առողջ չի:Մեկ-երկու շաբաթում կարան չորացնեն ծաղիկը.հարկավոր է արագ ազատել ծաղիկը դրանցից:

Reply

khlurd March 31 2011, 14:54:36 UTC
ա, լավ, հիշեցի ասածդ տեղը։ միշտ նախանձով եմ անցել կողքներով Ճ

նռնենիս ձագ է, երևի կալայի վրայից վրա են տվել, եսիմ։ նույնն է։
կալան տանեմ լվանամ էլի՞՞՞ սրանք քերել-լվացել եմ

Reply


hayzak March 31 2011, 15:08:58 UTC
ես մտածեցի անձնական կրծողներ են...
մարդկային կերպարանքով այսինքն:)))

Reply

khlurd March 31 2011, 15:16:05 UTC
Դրանցից էլ ունեմ Ճ Մանրից եմ մոտենում... ՃՃՃՃՃ

Reply


anushanahit March 31 2011, 15:14:01 UTC
nman depkerum es vnasvac terevnere heracnum em,hoxe poxum u iran el tuil margancovkai kam sxtori jrum loxacnum- armatnere hete....Misht ognum er- baic ancac tari im karlikovi varde parakalec u coracav...vochinch chognec.

Reply

khlurd March 31 2011, 15:30:10 UTC
էդ կալայի վրա դրանք անցյալ տարի էլ կային։ Ես էդ տերևները կասկածելով պոկում էի, որտև իմ դուրը չէր գալիս, բայց ինքը հեչ չէր խեղճանում, դրա համար էլ /չխնդաս/, ես մտածել էի, որ ԴԱ ԻՐ ՁԵՒՆ Ա ։ՃՃ

հիմա որ ծառերիս կպան, նոր սկսցի ուշադիր նայել, թե ինչ զզվելի բաներ են։

Reply


Leave a comment

Up