Կրծողները վրա են տվել - անձնական

Mar 31, 2011 18:54

Մի ծաղիկ, երկու ծառ։ 
Ծառերս երեկ լվացի, տերևները հատ-հատ մաքրեցի, բայց կանաչը դուրս չի գալիս... Ախր ութ ամսեկան են նոր-նոր։ 
Մի բան պիտի անել։ Ինչ` չգիտեմ։ 
Հա` ու ժառանգաբար ինձ հասած կալաների վրա կա դրանցից։
Այ, սրանցից. ( ...զզվելի է. ըխկ... լուրջ, եթե զզվող եք, չնայեք։ )

սերկևիլ-նուռ, լուսանկար, զ-ով tag չունեի..., շառից-փորձանքից հեռու

Leave a comment

shatakh March 31 2011, 14:28:19 UTC
Մասնագիտացված խանութներ կան,(օրինակ Արշակունյացի վրա Ջերմուկ Գրուպի դւմաց)ուր կարող ես տանել տերևը և ախտորոշում ու բուժման մասին խորհուրդներ ստանալ(նաև անվճար):Պտղատու ծառ լիներ,կասեի ինչ անես:Դեկորատիվ ծառերի ու ծաղիկների համար կան յուրահատուկ բուժման միջոցներ,որոնք տարբերվում են ընդհանուր միջոցներից:

Reply

khlurd March 31 2011, 14:40:22 UTC
մեկը նռնենի է. սովորական սերմից աճեցրած։
մյուսը փողոցի ինչ որ ծառ, «դվառնյագա» Ճ

Շնորհակալ եմ. յա կգտնեմ, յա կկորեմ։

Reply

shatakh March 31 2011, 14:51:50 UTC
Կորելու բան չկա,կրկեսից դեպի Սուրմալուի տոնավաճառ տանող ճանապարհին է,մի 100 մետր երկարությամբ դրսով ծառ ու ծաղիկ ա դրված:Շատ բարեհամբույր աշխատողներ են,ի դեպ:
Իսկ նռնենու վրա էս նույն միջատների առկայությունը մի քիչ անհավատալի է.պիտի որ սև,փոքր միջատներ լինեն:
Կալայի վրայի էդ տիզերը ծծում են հյութը,դրանից էլ կանաչը առողջ չի:Մեկ-երկու շաբաթում կարան չորացնեն ծաղիկը.հարկավոր է արագ ազատել ծաղիկը դրանցից:

Reply

khlurd March 31 2011, 14:54:36 UTC
ա, լավ, հիշեցի ասածդ տեղը։ միշտ նախանձով եմ անցել կողքներով Ճ

նռնենիս ձագ է, երևի կալայի վրայից վրա են տվել, եսիմ։ նույնն է։
կալան տանեմ լվանամ էլի՞՞՞ սրանք քերել-լվացել եմ

Reply

shatakh March 31 2011, 15:03:39 UTC
Ինձ սնանկացրին իրանք Ճ Միշտ մտնում էի փող փոխելու,աչքս ոնկնում էր էդ ծառ ու ծաղկին ու ասում էի- այ էս մեկը փաթաթեք Ճ Հիմա տանը էլ տեղ չունեմ դնելու,ստիպված պետք ա առանձին ձմեռային այգի սարքեմ իրանց համար)
Քերելով կվնասես տերևները:Ավելի լավ է դիմես իրանց:Դեղ,բան կլինի:Հետո կարա դիրքից էլ լինի ու նորից կրկնվի:Արևկո՞ղ տեղ ա:

Reply

khlurd March 31 2011, 15:05:03 UTC
Հա։ Բայց վեցից էդ երեքն են վարակված։

Reply

shatakh March 31 2011, 15:13:30 UTC
Դե ուրեմն շատ զգույշ հեռացրու միջատներին ու սնուցիր հողը.թող ուժերն արագ վերականգնեն:

Reply

khlurd March 31 2011, 15:36:43 UTC
Հա։

Reply


Leave a comment

Up