Ա դե` մի ծնգցրեք

Feb 09, 2011 23:29

-« ..Երկիր չի, էս ինչ է՞ Էն էրէխեն տասնվեց տարեկան Ռուսաստանից եկավ, գնաց բանակ, եկավ, աշխատանք չկա:
Գնաց էլի Ռուսաստան: Հիմա երեքուկես օրում ստեղի վաթսուն հազար է աշխատել:
Զանգել է, ասում է` Այ ախպեր, էդ ինչ կյանք ա, դու էլ արի:
Ծնողներս գնացին:
Մնացել է ես գնամ. մի ամսից կգնամ...
Էս ինչ է՞՞՞ Հեշտ են ասում ` գնացեք մարզեր... Մարդ կա՞ որ տեղ գնա, ես էլ ( Read more... )

ավելի` քան Taximètre, հայ ազգ, play-off

Leave a comment

Comments 16

javakhk February 9 2011, 20:15:31 UTC
Ավանդական հայկական գյուղի մենթալիտետ՝ դեռ Պերճ Պռոշյանի կողմից լավ նկարագրված: Գյուղական հարստությունները, հողերը, այգիները զոռբայությամբ իրենց ձեռքն են հավաքում մի քանի հաստավիզ գյուղական ցեցեր, որոնք թույլ չեն տալիս ոչ մի տնտեսական շարժ, որից իրենք ուղղակի օգուտ չունեն: Մնացածները կամ դառնում են դրանց նոքարները, կամ պանդուխտի ցուպը ձեռքին գնում են Իստամպոլ, Թիֆլիս, Բաքու, Մոսկոֆ...

Զարմանալի է մեր ազգի սոցիալական կառույցի անընդունակությունը այդ համակարգին հակազդելու: Հայը ավելի հակված է իր տուն-տեղը, երեղաներին, կնոջն ու ծնողներին թողնելով մեկնել Խաբարովսկ աշխատելու, քան պահանջելու իր բաժին ցորենի արտը զոռբա գյուղապետից:

Reply

khlurd February 9 2011, 20:59:15 UTC
Ասում էր` Քուր ջան, մենք... սպասի հիշեմ էդ բառը... ինձ սկզբում թվաց ասում է` ուռճացած. էն էլ, չէ` ուծացած... Մենք ուծացած չենք. ծնողներս... Երբ եկա Երևան, չեկա մայրաքաղաքում ապրելու, եկա, որ աշխատեմ:

Ասում էր` առաջ մնալը Ռուսաստանում կաշառք էր, կեղծ թղթեր հանել, որ բռնվեիր, պիտի ձեն չհանեիր, թե չէ ընտանիքիդ սպառնում էին: Հիմա` գրանցում են օրինական, ամիսը հազար ռուբլի տալիս ես, տալոնը ձեռքդ իիինչ ուզում ես` արա... Էդ հայ-բան չսիրելն էլ` հեչ, որովհետև էդ Սիբիրներում մի-երկու պառավ հազիվ են մնացել...

Կամ Վրաստանում` միջին խավը առանց կաշառք տալու կարա հանգիստ ապրի. կաշառքը վերևների համար է մնացել, Սովետի պես...
--------
Ճիշտ ես:
Եթե գոնե վարչարարությունը հեշտացվեր, մարդիկ հասարակ խնդիրների համար չվազվզեին... Վերջում նստել էի, չգիտեի ոնց համոզեմ, որ չգնա: Ասեի` մնա, տեղդ վազվզեմ...

Reply


zorro64 February 9 2011, 21:04:39 UTC
Հայերը արտագաղթելու առանձնակի հակում չունեն,նույնիսկ ընդհակառակը, իրենց հարազատ վայրերում ապրելու համար դարերով կռիվ են տվել..ուղղակի գրեթե անհնար է դիմակայել, երբ սեփական իշխանությունն է հայաթափման քաղաքականություն իրականացնում.

Reply

khlurd February 10 2011, 14:45:25 UTC
Կարող է և ուղիղ կապ չկա, բայց ինքնասպանությունների թիվը աճել էր մոտ քսանով և երեսունհինգ ու մեծ տարիքի մարդկանց հետ կապված։

Դե` չես ասի առաջին ու անհաջող սեր...

Reply

zorro64 February 10 2011, 15:59:27 UTC
Որքան որ ցավալի է ,նույնքան էլ աններելի,երբ երիտասարդն է ինքնասպան լինում..Առավել ցավալի է, որ ոչ մի իշխանական գործիչ չի գնում քաղաքական խարակիրիի)

Reply


gilantc February 9 2011, 21:37:40 UTC
Որ ես սկսեմ էդ տեսակ ամենօրյա տեսածս պատմությունները գրել...
Կարող ես տուն չհասնեմ, կամ տնից չկարողանամ դուրս գալ...

Reply

khlurd February 10 2011, 14:49:02 UTC
Նկարի, դիր, եթե կարող ես
Ես ուզեցի էդ տները տեսնեմ։
Լուրջ եմ ասում։

Reply


(The comment has been removed)

khlurd February 10 2011, 15:14:18 UTC
Ինչ որ բան կա, բայց սահմանամերձ գոտու համար։
Հաստատ չգիտեմ։
Բայց տես` Հայաստանի կեսը Երևանում է ապրում ու աշխատում։
Հըլը գյուղրը... Չէ, հըլը չի։
Բա մյուս քաղաքները՞՞՞

Reply


Leave a comment

Up