Ա դե` մի ծնգցրեք

Feb 09, 2011 23:29

-« ..Երկիր չի, էս ինչ է՞ Էն էրէխեն տասնվեց տարեկան Ռուսաստանից եկավ, գնաց բանակ, եկավ, աշխատանք չկա:
Գնաց էլի Ռուսաստան: Հիմա երեքուկես օրում ստեղի վաթսուն հազար է աշխատել:
Զանգել է, ասում է` Այ ախպեր, էդ ինչ կյանք ա, դու էլ արի:
Ծնողներս գնացին:
Մնացել է ես գնամ. մի ամսից կգնամ...
Էս ինչ է՞՞՞ Հեշտ են ասում ` գնացեք մարզեր... Մարդ կա՞ որ տեղ գնա, ես էլ քշեմ: 
Գնացեք տեսեք` երեք տնից մեկի պատուհաններում լույս կա:
Բա տներըըըը,,,  մաշվաաած, քանդվաաած...
Ռուսներն էլ աշխատող մարդիկ են գտել, Ստալինի ծրագիրն են իրականացնում` հողը, գրանցումը, տունը, աշխատանքը տալիս են ու թե` երկու տարի պտի մնաս: Երկու տարուց էլ ով հետ կգա՞՞՞ 
Ես էլ հույս չունեմ, որ գամ:
Ներվեր չի մնացել...
Էսօր լոտո ծախողին փողոցի վրայից բերետավորները տարան: Ինչ էր արել՞՞՞ Փողոցային առևտուր՞՞՞ Կարող է, չգիտեմ, բայց ներվ չի մնացել...
...Էն երեխուն էլ հա ծնգցնում էին: Մի հատ ծխախոտ էր պետք լինում` ծնգցնում էին:
Էդ էրէխու ներվերն էլ գնացին. Ասում էր` այ ախպեր, խի ես ծնգցնում՞՞՞ արի ոտքով մեր տուն, ասա, եթե փող չունես: Ինչ ես ծնգցնում՞՞՞ Ես աշխատում եմ, որ քեզ ծխախոտ տամ՞՞՞ Մի չաշխատող դու ես, մի չաշխատող ես...»:

...Վերջում ես տուն հասա:

ավելի` քան Taximètre, հայ ազգ, play-off

Previous post Next post
Up