Մի կում

Aug 20, 2009 15:12

Ունեցածս` բառ:
Չունեցածս` դու:
Գինին` կխմեմ.
Քե՞զ ինչպես խառնվեմ:

Ունեցածս` սեր,
Չունեցածս` հաց:
Նշխարք կընդունեմ.
Քեզ ի՞նձ ոնց հասցնեմ:

Ունեցածս` դու,
Չունեցածս` բառ...
Լռությանդ գամ:
Ու ...

Անշունչդ որսամ:
Անմարմին ստվերիդ
Ծանրությունը զգամ
Անէությամբս:

Ունեցածս` ես...

ban, ԴՈՒ, բան, anna, Աննա

Leave a comment

Comments 21

chemarina August 20 2009, 12:12:57 UTC
Էս հո երգ էր: Լուրջ, կիթառային էր, հը՞

Reply

khlurd August 20 2009, 12:34:56 UTC
Եսիմ՞՞՞
լսում ես՞՞՞
նվագել գիտես՞

Reply

narara August 20 2009, 18:35:24 UTC
мне понравилось вот эти

Եսիմ՞՞՞
լսում ես՞՞՞
նվագել գիտես՞

Reply

ՆԱԱԱԱԱՌԱԱԱԱԱԱԱԱԱՌԱԱԱԱԱԱԱԱԱ:ՃՃՃՃՃՃՃՃՃՃ khlurd August 20 2009, 18:42:31 UTC
:)))
հա, արդեն ինձ էլ դուր եկավ. ս՞՞՞,ս՞՞՞ ու .....ս՞: լավն ա:չես թողնում, որ անլավ մնամ հանկարծ... ոնց ես՞

Reply


lidia_sunny August 20 2009, 12:36:57 UTC
կլինի ես նվագեմ??
աչքիս ստացվում ա մոտս էս,երևի թե արդեն երգը:

Reply

khlurd August 20 2009, 12:38:38 UTC
Հա, իհարկե: Շնորհակալ եմ

Reply

lidia_sunny August 20 2009, 12:44:57 UTC
ես եմ շնորհակալ...որ նորմալ ստացվի կձայնագրեմ ու կգցեմ էստեղ..

Reply

khlurd August 20 2009, 12:47:21 UTC
արդեն սպասում եմ :ՃՃՃ

Reply


silentium_x August 20 2009, 16:03:42 UTC
Հայ մինիմալիզմի վառ դրսևորում: ԿԵցցես:Ճ

Reply

khlurd August 20 2009, 18:48:45 UTC
Ուրախացա: Շնորհակալ եմ:

Reply


aljbucit August 20 2009, 21:45:35 UTC
Լավն է! Իսկապես, որ հայ մինիմալիզմի դրսևորում է:
Բայց գիտե՞ս մի ուրիշ բան...., Դու թեգով գնացի ու գտա "Մի նկարի պատմություն"-ը, կարդացի ու փշաքաղվեցի ու մնացի անշարժ....... Ինչքան զգանմունք կա!! ՈՒ հիշեցի, որ պատուհանից քո սև ձին ես կանչում:

Reply

Հա ... khlurd August 20 2009, 22:08:34 UTC
ես էլ կարդացի. լացեցի
եսիմ` մինիմալիզմ է, թե բառերս եմ խեղդում /բեր ստեղ ժպտամ :Ճ/

Reply

Re: Հա ... aljbucit August 20 2009, 22:19:53 UTC
Բառերը խեղդելով փորձում ես զգացմունքներդ խեղդել: Շատ հաճախ մտածում եմ` երանի մարդը քարից լիներ, չզգար; երանի ամհոգ լիներ, չմտածեր; երանի դատարկ լիներ, չհիշեր..... Բոլորը ասում են, ինչ սիրուն ես գրել և այլն, ես էլ միշտ մտածում եմ, տեստես, ի՞նչ է զգացել, որ այսպես գրել է:
Արի ավելի լավ է, իրար հետ ժպտանք, հա՞՞՞՞՞ Եվ ինչու դեռ քնած չես՞՞՞ :))))))

Reply

Re: Հա ... khlurd August 20 2009, 22:35:38 UTC
Ժպիտիս ընկեր էի սպասում: Շնորհակալ եմ: Բարի գիշեր :ՃՃՃ

Reply


Leave a comment

Up